среда, 30 октября 2013 г.

#կաղ_ու_նիկոտինե_վատառողջ_ու_անսարք

Ու եթե ժամանակն իշխեր մեզ,մենք էնքա՜ն զորավոր կլինեինք.մեզ պարգևատրեց ազատությամբ ու անսահման լկտիությամբ,որ չարաշահենք էղած-չէղածն էլ.հիմա չտեսի նման ուզում ենք մենակ հետ բերել:
Չկաս,չես հերիքում,ախր ո՞նց հերիքես,ինչով,երբ,եթե չկաս:
Ոչ մի պահ,կյանքից պտտված ու թափված ոչ մի վայրկյան մեղավոր չեղավ,որ դու հիմար էիր..բա որ հանկարծ,միամիտ ես նստեցի ու որոշեցի,որ պետք ա էսքանը հասկանամ,ոչ թե դես ու դեն անկապ,աննպատակ ու հիվանդ ժպտամ:
Մարդ հոգնում ա,էլ նեռվեր չկա,ուժերը հատվում են.ինքդ քեզ ռեֆրեշ ես անում,ընկնում քո երազանքների ձորից անդունդ,էս դեպքում`աղքատ իրականություն:
Ինչքանո՞վ են ինձ համար էս իրականությունը,դեպքերն ու դեմքերն աղքատ...
էնքանով,որ դրանք խորամանկ են:
Ինձ համար միշտ էլ խորամանկները աղքատ են եղել:
Մի բան լավ գիտեմ.պարապ մարդը խորամանկ ա,իսկ խորամանկը`աղքատ:
Հետևաբար եթե A=B, B=C, ուրեմն`A=C:
..իսկ եթե A-ն պատկանում է դատարկ բազմությանը՞
Իսկ եթե
A-ն ուղղակի հեծանիվ ա,կամ`աթոռ,կամ ոտքը կոտրած ու ցավացող սեղան...
A-ն կաղ ու նիկոտինե,վատառողջ ու անսարք դու ես,որ մեկ-մեկ էլ կարաս C լինես.չէ՞ որ վաղուց ես փորձեր արել սեփական երեսդ կորցնել:
Հիմա ոնց որ լավացել ես,հը՞ն,էլ չես կաղում ու տէնց էլ դուր չես գալիս.էն ժամանակ,որ կաղում էիր,անարխիստի նման նայում ու հրճվում էի,որ դու անզոր ես,իսկ ես`զորավոր:
Չարն եմ,չէ՞,ու Աստված ոչ արած`ես հանկարծ իմացա մարդու թույլ տեղը...

B-ին ընդհանրապես բանի տեղ չդրինք.միջակ ա,մենք,հիշու՞մ ես,վաղուց ենք ատել միջակների:

..երբեմն ուզում եմ փակել աչքերս`քեզ որոնելու համար,հետո բացել ու որոնածս միանգամից կորցնել,որ զգամ հետաքրքիր գլխապտույտ,ամուր բռնել ձեռքդ ու թռչել,որ վախս հաղթահարելու փորձն առաջին իսկ վայրկյանից հաղթահարելի լինի:

пятница, 25 октября 2013 г.

չգիտեմ ինչի,հենց հիմա


Իսկ հիմա,երբ «հիմա»-ն կդառնա հետո,«հետո»-ն երեկ,ու «երեկ»-ն այսօր,ես կփոխեմ տարվա եղանակներն ու հանկարծ ինչ-որ տեղից,անկանխանխատեսելի կերպով ձյուն կտեղա(կգա):Մենք կսկսենք պարել լիքը՜ ու մեկ էլ`շատ.հանկարծ կմոռանանք`վալսը չորս քայլից են հաշվում,կամ ռումբան դանդաղ,հանդարտ,մեղմ պետք է պարել,«չա-չա»-ն`ռազ-դվա-չա-չա-չա,ինչևէ..
Կսկսենք կասկածել,որ մարդիկ ծնվում են,շնչում,մեկ-մեկ էլ`ապրում ու կքաշենք երկուսով վարկած,որ ծեփվել են կավից,ինչպես սև ու անտիկ ստատուԷտներ:
Շատ ենք սկսել մտածել,իսկ դա վատից էլ չար է,չարից էլ անորակ:
Իսկ ես էս մի շաբաթում ինչքա՜ն հասցրի ծնվել ու մեռնել ու հանկարծ,կամքի կամոք,վերակենդանանալ..
Կամքի կամո՞ք,խնդալու ա չէ՞,էս վերջերս բառերի հետ սկսել եմ նէնց թեթև ու նուրբ խաղալ:Բա քո հետ ո՜նց եմ սկսել խաղալ.մոտիկանում եմ,շնչում ես,շունչդ պահած ես,թաքուն շնչում ես,պտտվում եմ,հեռանում ես,կորում-գնում եմ..Ավե
՜ ինձ:Ուզում ես թռիչք,վախենում ես բարձրությունից,ուզում ես սիրել,վախենում ես շոշափելի հպումից.մարդ չի էլ նկատում,թե ինչքա՜ն անկանխատեսելի կերպով կապված ա լինում էն ամենին,ինչից ցանկանում ա խուսափել ու ինչը ցանկանում ա կորցնել:
Սերդ էլ շարքային ուտելիքի նման անորակ ա,անօգուտ.ուտում ես,բայց չի մարսվում.զուտ չմեռնելու համար:
Արի մտածենք,որ շա՜տ մեծ,սպիտակ ու լվացքի փոշու անուշ հոտի մեջ թաթախված սավան ենք վերցրել,տուն գնել`նոր ու խոնավ փայտի հոտով,մի հատ մեծ,սև ռոյալ,չգիտես որտեղից,էկել էդ լիքը դատարկությունը գրավել-օկուպացրել ա,զավթել տարածքը,դրա մեջտեղում էլ մենք`արգենտինական տանգո ենք պարում.չնայած դու որտեղի՞ց տիրապետես պարելու արվեստին.կաղ ես,նիկոտինե ու անգրագետ:

Ամեն ինչ կտայի,լավ չափազանցրի,որ ասեցի ամեն ինչ,ամեն ինչի կեսը,մեկ քառորդ,լավ մեկ երրորդ,մի՜ քիչ,քիչ,ինչ եմ կռիվ տալիս թվերի հետ,ոչ մի բան էլ չէի տա,մոռացանք...Բայց ինչի՞ համար:Որ կողքովդ անցնելիս հայացքս չփախցնեմ էդ սև ու թարթիչալիքը աչքերից:
..բու՛հ,էսքանից հետո նենգաբար լռում եմ,մեկ մեկ էլ թաքուն ժպտում,երբ սկսում եմ խաբել,թե սիրահարված չեմ:
Հարված սիրուց,թե՞ սիրուց հարված-միքսերված.տուպոյ բառ ա,տուպոյ:Մի հատ ասեք սեր,հետո`սիրահարված.սաղ փչացնում,այլասերում,մի քիչ էլ գրագետ`ապականում ա:
-Դու սիրահարվա՞ծ ես:
-Օ՜հ,ոչ,իսկ դու՞:
-Ե՞ս,այո-այո,հարված եմ:
Երբեք շարժումը մի՛ շփոթեք գործողության հետ:
Ձեզնից որևէ մեկը երբևէ էդ հարցին սէնց պատասխան տվե՞լ ա`ես էդքան էլ չեմ աճել,որ հասկանամ ու ապրեմ էդ բառը:
Չէ,իհարկե,աճել ենք բոլորս,էն ա որ պրոգրես չկա.մենակ ռեգրեսի հաշվին ենք շարժում սառույցը:Ասա տասնվեց տարեկան էրեխա ես,վեր ընգի տեղդ էլի,ի՞նչ ես ուզում անկոչ հյուրի պես մտնել բոլորի ներաշխարհանոց,խառնել,տակնուվրա անել,դուրս գալ.մեկ ա,իրանք չեն շնչելու սեր,իրանք հաշիշ օգտագործելու նման չեն զգալու ահռելի թռիչք-բարձրություն ու,միևնույն ժամանակ,անհատակ անդունդ.զոմբի են:Լավ,էսօր էլ առաքելությունս կատարեցի,հայհոյեցի բոլոր զոմբիներին ու իմ մեծ ներարկիչով ներարկեցի չարացած բարություն,չարյաց բարություն:

вторник, 8 октября 2013 г.

իմ որբ,ընկեցիկ,անմակագիր,բայց Միքայել..՜

Նկատվեց իմ բացակայությունը,վերջապե՜ս,իսկ ես սպասում էի..
Հարգելի բացակայեցի.ինչպես դպրոցում,երբ հիվանդ են լինում,կամ`ոտք-ձեռք ջարդում,տասնհինգերորդ բարեկամին ողջ-ողջ թաղում:
Սիրում եմ ամեն ինչ,սովորության համաձայն,շաղկապել(էստեղ չեմ խոսի առհասարակ նրանից,թե ինչ եմ սիրում,կամ`չ.գիտեմ`անհետաքրքիր  ա):Իսկ հարգելի բացակայությունը էնքանով էր հարգելի,որ մուսան մի քանի օրով վեշերը հավաքել,իրան էլ դրել թևի տակ ու գրողի ծոցն էր գնացել գլխիցս,մտքերից..՜
Ու ես էլի տկար եմ.մինչև հիմա չեմ կարողանում քեզ օծել-պատել գոնե մի հատիկ անունով.էլի մնում ես օդերից կախված,որբ,ընկեցիկ,մեկն,ով հիվանդանոցում ծնվելիս կորցրել է ձեռքին կապված դեղնադարչնագույն կտորը.անունդ անմակագիր,դու`անգրագետ:
Էս գիշերը մահահոտ,ու ցերեկը հարթմնի,անընդհատ հուսադրում-կոտրում,հուսադրում-հուսադրում,կոտրում-հուսադրում,կոտրում-կոտրում.գիշերն անույշ է,գիշերն հեշտագին,հաշիշով օծուն,իսկ ու՞ր է հաշիշը..
Հաշիշի փոխարեն`գիշեր,գիշերվա փոխարեն`անսարք մեքենայիցդ արձակված անսլուխ ձայն:
Մի տեսակ հաճախականությունը քչացրել եմ պատուհաններին մոտ գալուդրանք սառն են,ես սարսափում եմ.քաղաքը մրսու՜մ է:Մարդիկ շարունակում են ապրել,շունչ-արտաշունչ,ստաբիլ,սթափ,կուշտ,իսկ ես`օդերով:Համաձայն կլինեմ առաջին իսկ պահանջարկի դեպքում առաջարկված վերնագրերը շնչել ու կշտանալ:Ով կմտածեր`մարդ էնքա՜ն ցնդի`մեքենայի սարքավորումներից ու արձակվող ձայներից մուսայի գալուստ դիմավորի.էրնե՜կ գժերին,որ գժվել պրծել են արդեն:Բա դու՞ չէիր,որ ասում էիր`պատրաստ ես հետս խելագարության,մինչև վերջին շունչ:Բա ու՞ր ես,երբ ուզում եմ ոտքից գլուխ ներքնաշորերս թրջել ու դուրս գալ պատշգամբ`մրսելու.էլի անպատասխանատու մնացիր գործերիդ առաջ:
Ժամանակս քեզ եմ տրամադրում,տրամադրվում եմ,որ տրամադրեմ ու մնում անտրամադիր:
Էսօր խոսք գնաց,որ դու գեղեցիկ ես,բարձրահասակ,ամրակազմ,սևուկ,դարչնագույն աչքերով,տարիքով մեծ,բայց կաղ.սու՛ս մնացեք,անունը չասեք հանկարծ..դու իմ Միքայելն ես,մեկը մյուս Միքայելներից,որ Միքայելը չես..իմ որբ,ընկեցիկ,անմակագիր Միքայել,բայց Միքայել:
..՜

понедельник, 30 сентября 2013 г.

#Առավոտյան_ծածկված

Առավոտ ծեգին կարթնանայի ու կփնտրեի անելանելի մուտքեր,որոնց ելքը միայն մուտքի բանալին գիտեր,կամ`քո ձեռքերը`մուտքի բանալու գոռոզ տերերը:Ու դու չէիր փորձի մոտեցնել քեզ քամուն.քամին անխնա ու միամիտ կսառեցնեիր չոր ու կոպիտ ձեռքերդ:Հետո,անգամ,կփորձեիր երգել,թեկուզ նվաղ ձայնով,բայց երգել,որ թրթռային հնացած-ժանգոտած ձայնալարերդ:
Անգամ ուշադրության կենտրոնում կլինեին աչքերիդ բիբերը.դու իրենց խորունկ մակերեսն ու ծանծաղ տարածությունը կմեծացնեիր անհավանական դեպքերի հաշվին:
Այնքա՜ն ահռելի է տգիտության աստիճանդ(ես անընդմեջ նշում եմ),որ գրվածքներիս անորակություն ու անլրջություն տալով`անցնում ես.կարդալուն չես տալիս:
Հիշու՞մ ես մեր թելի կծիկը,որն այնքան ձգված-երկարած-մաշված-զարմացած էր.էլ չկա,անդառնալի գնացել է ու երբեք չի էլ փափագելու վերադառնալ:
Էությունդ էականից "է"-ով զատելու համար մի անխոստում ու աննպատակ ժպիտն էլ է բավական:
Առավոտյան արթնացա`արդեն նպատակով ծածկված.պետք էր անհապաղ մաքուր օդ շնչել ու դասից ուշանալ(չէ՞ որ դա էլ էր նպատակ):Ու եթե չլիներ ծույլ ու խոստումնալից առավոտը,միգուցե ես հայոց լեզվի դասախոսի բացատրական դադարները չօգտագործեի մտքեր շաղախելու համար:Առավոտը խոստում տվեց լինել խոստումնալից`քո հանկարծակի հայտնվելով:Կանգառում կանգնած-մրսած-ձեռքերս սառած-արյունս չի խաղում(սառնությունս սրտից է)-մտքեր-մտքերի մե՜ծ պարկ`աղբաման նետվելու պոտենցիայով,ու դու,դու`հանկարծ:Իմ երթուղայինը ժամանեց.բարև՜,ինքն ա(մտքում էսքանը),ժպիտ,ո՞նց ես:
Հիմա՜ր,էսքան դադարից ու լռությունից հետո "ժպիտ ու ո՞նց ես".ի՜նչ ցինիկն ես բայց:Ես լավ,դու՞(ու պատասխանը հաստատ չեմ լսում):
Ու տէնց գնացին գնացողները,ու մնացողները մնացին իրենց կանգառում շշմած ու մրսած:Իսկ ես արդեն հասցրի տաքանալ ներսից.չմտածես`պատճառը դու էիր,կամ էլ`անգրագետ-նիկոտինե ժպիտդ.պատճառը երթուղայինն էր ու տաք նստատեղը:(խաբում եմ):
Երթուղային-դեմքեր-դեպքեր-անճակատագրական դեպքեր-անկյանք դեմքեր-ականջակալներ-միմիկա-Ассай.ես երանության չափ երջանիկ եմ էս պահին(հիմա,երևի):
Այնքա՜ն անմիջական ու հիմարն ես,որ արհամարհում ես մարդականց հավատը դեպի քեզ.նրանք քեզ հավատում են:Իսկ դու կցանկանայիր կաշառել մեկին,ով պատրաստ կլիներ գնելու սերդ.բայց չէիր վաճառում:Երկակի,եռակի,քառակի անգամ,ավա՜ղ,համոզած կլինեիր ինքդ քեզ,որ երջանիկ ես.բայց համոզված էիր..

четверг, 26 сентября 2013 г.

՜ եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի



Եթե վերցնեմ փայտե փոքրիկ քանոն ու միլիմետրերով չափումներ կատարեմ,կասես,որ խելագարության աստիճան սկսել եմ գնահատել կյանքը.երազել մտքում,սիրել լրիվ,վստահել կյանքին,ժպտալ ամենուր(թեև ես ամեն ինչ,սովորության համաձայն,մի փոքր համեմունքով կիսատ-պռատացնում եմ):Ու ես չեմ շտապեցնի քեզ հիասթափեցնել,որովհետև իմ փայտե փոքրի քանոնի վրա նշված միլիմետրերի ու սանտիմետրերի կողքին մենք`երկուսով,կավելացնենք լիքը ժպիտներ`շաղկապված "ես"-ով ու "դու"-ով,բայց միայն այն ժամանակ,երբ քեզ գտնեմ ընդհանրապես ու վերագտնեմ ներսում:Ի լրումն այն բանի,որ քեզ պետք է վերագտնել ներսում,բայց ոչ փնտրել,ես միայն երկար մատներով կհավելեմ`երբ սկսեմ չփնտրել,անպայման կգտնվես:Անընդհատ մտածել եմ`ինչպիսի՜ կամային պինդ ու ուժեղ հատկանիշներով պետք է լինես,իմ`հետո հաստատ գտնված,բայց հիմա փնտրված պերսոն,որ ապրվեմ քեզնով,ապրվես կողքիս:Այնքան եմ քեզ  կրավորակերպ,կրավորակիր,կրավորական "վ"-երի կրող ծեփում,որ զարմանում եմ,երբեմն էլ կասկածում քո իրական գոյության վրա:
Գիտեմ`եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի,բայց քեզ չեմ ուզում գտնված համարել.ես ուզում եմ ինքդ փնտրվես:
Եթե քեզ համար ապրելը շնչելն է,ինձ համար`դադարել երազելը..
Ուզում եմ ոչինչ չփոխել ու չփոխվել երբևէ.ուզում եմ սիրես նիկոտինե,էնպիսին,ինչպիսին իրականությունն է թելադրում,մեկ էլ`ես`ինտեգրված անիրական պայմաններից:
Ինչու՞ ենք փախչում ճշմարտությունից,իսկական ճշմարտությունից,որը կուրացնում,փոշիացնում է ամեն տեսակի  հրաշք ու երազանք միանգամից:Եթե մի անգամ փորձենք փակել աչքեր(թեև դա մի անգամից էլ շատ է լինում մեզ`մարդկանցս մոտ),ապա կկարողանանք տանել երկար կամ կարճ գիծ հեռավորության ու ժամանակի սահմանագծում:
..մեր ազատ ու բաց միջանցքում այնքա՜ն քամի կխաղար,որքան նոյեմբեր ամսվա կեսին,կամ`հոկտեմբերի սկզբին..
..իսկ հիմա ժպտա,լիքը՜,որովհետև խոսք ես տվել:

четверг, 19 сентября 2013 г.

1+1+1=4

Դու սենյակում,ինքը`ներքևում-բակում:Դու պատշգամբում,լայն,սպիտակ վերնաշապիկ հագիդ,մազերդ ձիգ հավաքած,ինքը ներքևում ընկերներով նստած.դրսում լռություն,սենյակումդ`նույնպես.լսելի են միանվագ ու անսլուխ ճռռիկների ձայներ,մեկ էլ`ինքն ու իրա անսարք մեքենան:
-Ախր իրանց ձայներն են.հաստատ իրանք են:Էսքա՜ն ուշ,էսքա՜ն ուշացած.էդքան էլ առավոտից սպասեցի,տեսնես ու՞ր էին,էս որտեղի՞ց էսքանով միանգամից:Դուրս գամ պատշգամբ.էլ չեմ դիմանում.էս սենյակային լռությունն ավելի ա վկայում,որ իրանք են:
Գժվել կարելի ա,Ստելլա՛,սթափվի՛ր:Արդեն կլինի երկրորդ տարին`էդ մարդուն անընդհատ տեսնում ես,բայց անունն էլ չգիտես.ամեն անգամ տեսնելիս էն ո՜նց ես ժպտում,ոնց որ ցինիկ վիճակ լինի.մենակ ժպիտդ տեսնես...
Ի՞նչ ա,հիմա պատրաստվում ես ամբողջ գիշեր էս պատշգամբասենյակի միջանցքային հատվածում կքանստած անցկացնել,ինչ ա թե լսես ձայն,որը,հնարավոր ա և,իրանը չլինի.ախր ամեն ինչդ ա աննորմա՜լ է:
Միակ ուրախությունը,որ ամփոփված ա էս մռայլ ու սև գիշերում,էդ իրա ձայնն ա.էս որտեղից ժամանեց է..սպասի վերցնեմ գրիչ ու թուղթ,նոր դուրս գամ պատշգամբ:
-Տեսե՞լ ես`ոնց ա աչքերիս մեջ նայում,երբ կողքով անցնում եմ:Տեսե՞լ ես,գոնե,ինչ հետաքրքրությամբ ա անցնելիս ձեռքերիս նայում,երբ մատներով արագ-արագ հեռախոսիս ստեղներն եմ սեղմում:Ուղղակի ուզում եմ ինձ լսի,երբ լռում եմ,որովհետև երբեմն խոսքն անգամ լռության մեջ անզոր է..
Ոչ ոքդ ինձ չեք հասկանում,որովհետև ձեզ համար ընդամենը մի պերսոն եք կերտում,մի կավից շինված ադամորդու ու սկսում երկրպագե՜լ,երկրպագվել.գրազ կգամ իմ վերացական մտքերի վրա,որ մի գրամ էլ չգիտեք`սերն ինչ ա:Դուք ինձ չեք հասկանում,որովհետև երբեք սիրահարված չեք եղել էն ամենին,ինչ ամեն օր հնարավոր է և չտեսնել.ձերը մենակ նյութն ա,մատերիա:
Ես միշտ ձգտում եմ անհասանելիին.հավատացեք,էդ ավելի հետաքրքիր ա,կրկնակի մեծ հաճույք:Էս պարագայում ինքն էնքանով ա անհասանելի,որ անուն չկա,ու կարելի ա իրան կերտել,քանդակել,ինչպես ուզես.էդ ա կայֆը.ձեզ շիզոֆրենիայի հասցնող սերերից էդպես էլ գլուխ չեմ հանելու:
Իրանք հենց հիմա երեքով են:Մեկին գիտեմ.կոլոտ ա.իրանից խորշում եմ:Էն մյուսն էլ միշտ սպիտակի մեջ:Դէ,հավանաբար,երրորդն էլ`ինքը:
Ժամը 01:17.ինքը հազիվ իրա անսարք մեքենան շարժեց մեր բակից:Հիմա կկանգնի,կիսասիրահարված աչքերով մի հատ մեծ,ամբողջական պտույտ կտա մեքենայի շուրջը ու կրիայի նման,դանդաղ քայլերով տուն:Ես էլ սառած-փետացած հետ կգամ դեպի փափուկ ու մաքուր անկողին,կփաթաթվեմ ավելի քան տաք ծածկոցով ու կմիացնեմ իմ սիրելի ռադիոն.
-Եթերում է երևանյան գիշերներին պատշգամբում մրսած ծրագիրը`1+1+1=4:

вторник, 10 сентября 2013 г.



-Կուզե՞ս կախարդեմ քեզ,ու ամեն ինչ լավ կլինի:
-Էդ ո՞նց:
-Ես կկախարդեմ,ու ամեն ինչ լավ կլինի.կարողանում եմ:
-Հետաքրքի՜ր ա:
-Սիրտս ցավում ա:
-Ոչինչ:Եթե ցավում ա,նշանակում ա`հլը աշխատում ա:
-Մի բան ասեմ`կանե՞ս ինձ համար:
-Դու հլը ասա,կորոշենք:
-Արի մի օր,ուղղակի,առանց պատճառ,նստենք ինչ-որ թաց ու շա՜տ կանաչ կանաչի վրա,լիքը լացենք:
-Դու խելքդ թռցրել ես,թռցնում ես ու կթռցնես,որ սենց շարունակես.իմ խելառ սյուրռեալիստն ես:
-Ապրե՜ս,սպասում էի,հազիվ էլ էլի:Իսկ կլինի՞ ինձ լիքը ատես,որ քեզ սիրեմ:
-Նայի որ էլի խորացել ա:
-Դու էդպես էլ ողջ բանական կյանքում ինձ չես ճանաչելու,ես գիտեմ.կմնաս ինձ անծանոթ:
-Քեզ էդ վախեցնու՞մ ա,ուզում ես քեզ ճանաչե՞մ.ինչի՞ համար:
-Որ էլ չսիրես:
-Էս աղջիկը էսօր որոշել ա տակն ու վրա անի ուղեղիս ծալքերը,ինձ էլ էդ ծալքերի հետ միասին գցել ա թևի տակ:
-Հետո ուզում եմ,որ զգաս էս աշխարհում`ինչ ա ցավը ու չհռհռաս ամեն ասած խոսքից հետո.ցավի չափ ցավես:
-Դու չա՜րն ես:
-Ու ես էդ գիտեմ.կարիքը չկար:
-Ես քեզ սիրում եմ,որովհետև քեզ բոլորն են սիրում.դու կախարդ ես,սաղին կախարդում ես.կախարդի մեկը:
-Մեկ ա,ինձ սիրում ես:
-Ու էդ միշտ էլ տենց ա եղել:
-Հանձնվողի մեկը:
-Իսկ դու կախարդ:
-Ինձ հետ կժպտա՞ս,կբացատրես`ինչ ա ժպիտը.ես ուզում եմ ինձ ամեն ինչ բացատրես,որ հասցնեմ մեծանալ:
-Էդ ես չի,որ պետք ա բացատրեմ.դու ամեն օր,24 ժամ հատկացված ժամանակահատվածում ժպտում ես.վեչնը էն թշիդ փոսիկները կան ու կան:
-Ես ժպտում եմ,բայց չեմ ժպտում,ոնց որ խոսում եմ,բայց չեմ շփվում:
-Դե դու՜,քո մտքերը,էգոիստի նման միշտ իրար հետ:Մենակ ես,խուսափում ես մարդկանց դարդերից,չես ուզում բացարձակապես ոչ ոքի լսել:
-Ինչի՞ ես ինձ սիրում,որ ճշմարտությունը սվաղե՞ս դեմքիս:
-Չէ,որ քեզ նյարդայնացնեմ ու ուրախանամ:
-Բայց ես լսում եմ չէ՞ քո դարդերը.դու տրտնջում ես,բողոքում ես.մի՛ նվնվա:
-Վայրենիի մեկն ես:
-Չասես էլ:
-Ինչի՞:
-Որովհետև դու ինձ էլ չես ճանաչում.հանում ենք հեղինակային "վայրենիդ":
-Դու ընդամենը 16 տարեկան ես,էլ չեմ թողնում`էսքան բան հասկանաս ու մտածես:
-Հիմարի մեկը:
-Իսկ դու կախա՜րդ:
-Արի մտքերս զակատ անենք-փակենք.ես լինեմ անուղեղ,դու`քննադատ,ապրենք մեզնից գոհ,առողջ,երջանիկ ու ՀԻՄԱՐ:
-Հենց վերջացնես,ձեն հանի:
-Ես լուրջ եմ խոսում:
-Աչքե՜րը:
-Հիմարի մեկը:
-Իսկ դու կախարդ:

четверг, 5 сентября 2013 г.

Գլխապտույտ..

Մի պահ մտածում ես,որ աչքերդ փակել անզոր ես,կամ էլ`զորավոր,ուղղակի չես ուզում.միգուցե ցանկություն չկա,ինչպես չես հավատում հրաշքների,բայց մոր արգանդում երեխայի մնալն արդեն իսկ հրաշք ես համարում:Հիշում եմ`խոստացել էիր ամեն օր երիցուկներ նվիրել ու ինձ երիցուկահոտ սիրել,որ սկսեմ մեծանալ վերջապես,ես էլ խոստացել էի միշտ ժպտալ,ինչ էլ որ լիներ,որովհետև ես ամենաթույլ ուժեղն էի:
Որքան էլ տարօրինակ թվար,գրելիս,չգիտես ինչու,էլի կցեցի իմ կողմից արդեն ատելության արժանանալուն հասցված "ամենա"-ն,որն ուղղակի օգտագործվեց ուղղակի`միայն թույլին կցելու համար:
Մինչև հիմա ես էլ եմ քեզ փնտրում,որովհետև ոչ ես,այլ մարմնիցս մի հատված,որը թող կոչվի ականջներ,կարոտել է քո ո՛չ պարբերաբար և ոչ անվերջ կրկնվող "վայրենի"-ներին.աշխարհում չսիրեցի օտարանալ:
Ես պերճանքներով երբեք չհռետորացրի պարզից էլ պարզ մտքերը,որոնք ես շատ հեշտությամբ թողեցի,որ խլեն ու ագահաբար դարձնեն իրենցը.ես տվեցի,ստացա,հետո տվեցի ու չստացա:Շարունակեցի ժպտալ,որովհետև ես ավելի քան ուժեղ էի.էդ դու էիր ինձ սովորացրել:
Ի զարմանս ինձ(զզվեցի,մինչև էս վերաբերականը գրեցի)`ինձ համար ստեղծվել էին բավարար պայմաններ`գիշերն արթուն ու հիմարացած անցկացնելու համար(հիմարացածը ես համարում էի ամեն մի միտք,որ ծնվում էր,երբ աչքերս էի փակում.աչքեր փակել էդպես էլ չսիրեցի.տողերի անկանգ վազքն ինձ տհաճ գլխապտույտ էր հիշեցնում):
Պայմանը բավարար իմ պատշգամբն էր`անմիջապես սենյակին կից:Սառը ջրով ջրոտում էի երկար գիշերային վերնաշապիկս ու բոբիկ ոտքերով դուրս գալիս պատշգամբ,ինձ պատկերացնում դրսում ու փշաքաղվում.հիմա էլ զզվեցի,մի՜ քիչ սիրտս խառնեց:
Որ գնամ գիշերվա կեսին մամային իրա անուշ քնից հանեմ ու ասեմ`վատ եմ,սիրտս խառնում ա,էս աննորմալ մտքերն են պատճառը,սրա դեղը մենակ աչքերը փակելը չի,քեզ անջատելն ա,կասի`գնա քնի,բալա,մեղք ես.մի օր գժվելու ես հաստատ:
Իսկ ես գիտեի,որ էլի մենակ եմ մնալու,ու բոլոր "եթե"-ներն էլ գիտեի`քո կողմից առաջադրված:Նույնն ա,ոնց ինձ հարցնես`սուրճը շաքարով,թե`առանց.ես շաքարովն եմ նախընտրում,բայց առանց շաքարն ինձ ավելի ա օգնելու..

пятница, 30 августа 2013 г.

Ժեստիկուլացիա
























Գիշեր:
Արձակված-ազատված մազեր:
Կիսաmake-up կիսադեմ:
Կարճ ներքնազգեստ:
Բաց պատուհան:
Քամի:
Լի՜քը քամի:
Մարմնիդ ամենանուրբ պատասխան ռեակցիա՝փշաքաղվածություն:
Խճճված ականջակալներ:
Ինչ-որ մի անգո ալիքին միացված մեծ հեռուստացույց:
Կանաչ խնձոր:
Խաղող-հաց:
Երկար թարթիչներ:
Հետո երազանք:
Մի՜ քիչ լռություն:
Դադար:
Շատ լռություն:
03:17:
Փակ համար:
Սեր:
Մի՜ քիչ սեր:
Սերը պրծավ:
Սրտիդ կանոնավոր աշխատանք:
Ինքնաթիռ:
Թռիչք:
Ընթացք:
Ականջակալ:
Ассаи:
Խոհանոց:
Սառը ջուր:
Ассаи:
Սուր ատամներ:
Կրծած շրթունքներ:
Գիշե՜ր:
Ճռռիկներ:
Անսլուխ ճռռիկներ:
Միանվագ ճռռիկներ:
Հեռուստացույց:
Անկյանք սերիալներ:
Նեռվեր:
Անջատել:
Ուշադրություն:
03:24:
Ուշադրություն դեպի ձեռքեր:
Հևո՜ց:
Ժպի՛տ:
Ձեռքեր:
Հեռախոսի էկրանին նիկոտինե տգետ դեմք:
Սիգարետ:
Ծուխ:
Ժպի՛տ:
Հայհոյանք:
Սեր:
Բարձերին ավելի քիչ սիրող անկողին:
Բարձերին նվազ տանող ողնաշար:
Անբարձ դատարկություն:
Քամի՜:
Անիմաստ,գիշերվան բնորոշ հիմար մտքեր:
Հետո նամակ:
Ինչ-որ մեկի հիշել:
Առավոտ կարդալուն թողած չկարդալ:
Ձգվել:
Երկարել:
Գրել:
Ջնջել:
Պատռե՜լ:
05:15:
Աղբաման:
Ծանոթ սխեմաներ:
Հետ բերոցի:
Զգուշանուրբ մոտեցում արդեն ճղրտված աղբաթղթին:
Վերականգնել:
Կարդալ:
Լուսաբաց:
Սու՜րճ:
Պատուհան:
Գեղեցիկ լուսաբաց:
Կապտասպիտակ արշալույսից փշաքաղվածություն:
Սե՜ր:
Հորանջել:
Սե՜ր:
Փակվեցի՛նք:
Անջատում:
Վերջ
Առավո՜տ:

понедельник, 26 августа 2013 г.

Ինձ ուտելիք բեր,կամ մեջքիդ դիր մի գլանակ սիգարետ,մի՜ քիչ անձրև,մի փոքր էլ քամի ու արիր-նստիր չոր ապակուս.թացացրու՜:


Էլի չքնեցի ու լուսացրի՝առանց մի վայրկյան աչք թարթելու.պատճառներն ինքս անընդհատ որոնելով՝չէի կարողանում քնել.սրտի ծակոց,անմիտ քայլերի վերանայում,լիքը՜ խմելու անհագ ծարավ,ծխախոտ,սեր..
Սեր՝սիգարետի ու քո նկատմամբ..
Ինձ շատ-շատ էր տրված Աստծուց գժվելու աստիճան ստեղծագործել.չէ՞ որ ընդամենը 16 տարեկան էի.պետք էր դեռ իմ հասակակիցների հետ լկստվեի դրսում,տղաներ հավանեի ու անգիտակից սիրահարվեի,բայց,գրողը՜ տանի,էդ ամենը
խաթարվում ա միանգամից,երբ քեզ 5 տարեկանից դպրոց են ուղարկում,ու դու սկսում ես մեծանալ.շփումդ 18-19-20-անոց մեծ ա:
Հետո հասկանում ես,որ սիրահարվելու կարիք կա.դրա պետքն ունես,պետք ա մեկով ապրես ի վերջո,էգոի՜ստ:
Ու իմ բոլոր կապտասպիտակ արշալույսներն ուղղակի-անուղղակի կապված են լինելու էս նկարին,որը ես ագահաբար չեմ տեղադրի.պետք չէ լուսաբանել արդեն լուսաբանված մտքերը:
Սիրում եմ գնալ հոսանքին հակառակ.եթե գիտակցված ու աքսիոմի նման պնդված լինի՝քեզ սիրել պետք չէ,որովհետև դու վատից էլ վատն ես,չարից էլ չարը,տգետից էլ տգետ,էլի քեզ սիրելու ձիրք ձեռք կբերեմ ու խելագարվելու աստիճան կփորձեմ ինձ համոզել,որ սիրում եմ:
Ժամը 04:51.ես քնած չեմ.սոված եմ:Դու ճանճի քո տիտղոսից ամենևին էլ ազատվելու մտադրություն չունես.էլի ուղեղումս անվերջ բզզում ես,իսկ ես սովա՜ծ եմ..
Ինձ ուտելիք բեր,կամ մեջքիդ դիր մի գլանակ սիգարետ,մի՜ քիչ անձրև,մի փոքր էլ քամի ու արիր-նստիր չոր ապակուս.թացացրու՜:
Ես խելագար չեմ.իմ էս տեսակին մի մեծ բանակ ա հարմարվել,դու էդ լավ գիտես հո:
Բայց մարդիկ էլ կան,ովքեր ուղղակիորեն աչք են փակում հաջողություններիս վրա."նախանձ" բառը շատ ա իրանց ճիճու,փոքրամարմին տեսակիների համար:Բայց ամեն օր,արդեն իդիոադապտացիայի սկզբունքներով հակված՝իրանք քրքրում են ինձ,էջերս,գրվածքներս.սպասի տեսնենք էս Ստելլան կարո՞ղ ա միամիտ ընկեր ունի:Անընդհատ տալիս են անունդ ու հարցնում՝հը՞ն,Ստել,չե՞ս խոսում,կռվե՞լ եք,նորությու՞ն չկա:Ես էլ պատասխանում եմ՝ո՞վ,ե՞րբ,ո՞նց,ինչի՞...մեռե՜լ ա.քեզ ժամանակավոր թաղում եմ,կներես:
Բա բու՜յրդ..էդ միակ բանն ա,որի համար կուզենամ ժամանակը մի քանի օրերով հետ տալ:Անգամ բույրդ ա տեսակիդ նման իսկական.գրողը քեզ տանի՜ քո բույրի հետ միասին իսկականից:
Սիրուն,նուրբ,դասական,բայց,միևնույն ժամանակ,սուր օծանելիք՝թաթախված համով նիկոտինով.սիգարետաօծանելիքախառը՜ հոտ:Էդ մի հատ ՄԵԾ մանրուք ա,որի համար,երևի,դու շատ ես մտածել՝<<Հիմա վրայիցս սիգարետի հոտ կառնի,ու սիրտը կխառնի>>.ուշադիր,պարզ,հասարակ,ՀԱՄԵՍՏ,ամաչկոտ..
Հիշեցի էլի նամակդ,որը պատճառ դարձավ՝քեզ վիրավորելու:
-Գնում էիր հերթական հայոց լեզվիդ պարապմունքին,կողքովդ մեքենայով շրջում էի,բայց ամաչեցի դուրս գամ,քո հետ խոսամ:
-Ճիշտ էլ արել ես,որ ամաչել ես.դրա կարիքը չկա՜:
-Դու ինձնից զզվում ես.հա դե,ճիշտ ա,քո նման գրագետ աղջիկը ինչի՞ պետք ա իմ նման անգրագետի նամակին պատասխանի.այոոո,իհարկեե,ահավասիիի՜կ:
Ու ես 10 րոպե հռհռում էի՝որտեղից գիտես էդ բառերը,տիպությու՜ն:

Ինձ կտրում էիր գրքերից ու տանում քո անգրագետ ու նիկոտինե աշխարհ..05:16:

суббота, 24 августа 2013 г.

Մենակություն


Գրում էի,թերթում մտքերս ուղեղում,կարդում ու էլի գալիս իրականություն.ես մենակ էի:Աշխարհիս երանելի պահերն ու զգացումները մենակ էի զգում,մենակ էի հասկանում,որ երբեմն էլ կարող եմ մենակ լինել:Ձմռան ցրտին ինքս էի փորձում թոքերի մեկ արտաշնչմամբ տաքացնել փոքրիկ ձեռքերս.ինձ տաքանալ պետք չէր ամենևին:Ու անդրադառնալով վերնագրին`ես փորձում էի չխոսել մենակությունից(ինձ ավելի շատ պետք էր հասկանալ անմենակությունը կամ չմենակությունը).մենակությունն ինքս էլ գիտեի...
Ու ես անկեղծ էի անգամ փոքրիկ թղթիս,թանաքոտ մատներիս ու գրչիս հետ:Հիմա էլ կփորձեի,կհամոզեի,որ նրանք գրեին ու ինձ,ամենայն համբերությամբ,բացատրեին իմ լռությունը:Բայց ինձ,որքան էլ տարօրինակ թվար,դուր էր գալիս.դա մի ներդաշնակ սիմֆոնիա էր`առանց նոտաների ու նոտատետրի:Ես մենակ չէի.ես ու իմ մենակությունն արդեն երկուսով էինք:Նա,գոնե,ինձ մենակ չէր թողել ամենադժվարին պահին.կողքիս էր,մատներիս արանքում,շնչիս տակ:
Ես թունավորված էի մենակության վարակով,բայց,ի տարբերություն մյուս վարակների,այն չէր էլ ուղեկցվում ջերմության բարձրացմամբ,հազով կամ գունատվությամբ.ես անվերջ ժպտու՜մ էի:
Մենակը մի մեծ ընկեր էր`ժամանակի ու տարածության մեջ:Այն բռնում էր ձեռքս,ներխուժում սենյակս ու անում այնպես,որ չնկատեի անգամ նրա փոքր ներկայությունը.մենակն ինձ մենակ էր թողնում:
Մարդն ի զորու է իր ողջ ուժով թելադրելու բանականությանը շարժվել աջ կամ ձախ,խոսել կամ լռել,երազել կամ դադարել:Մենակը շատ է օգնում:Երբ նրա հետ ես,կարողանում ես սթափվել,մտածել,կշռադատել և մտքերով սավառնե՜լ:
Մենակությունն ուժեղների համար է.թույլերն իրենք էլ կարող են ձուլվել հասարակությանը:Սակայն եթե ես շարունակեմ նույն տեմպերով շարադրել մտքերս,կստացվի`մենակը հրաշալի՜ բան է:Բայց իրականում պատկերն այլ է դառնում,երբ փորձում ենք ինչպես ամեն ինչի ու յուրաքանչյուրի մեջ,այնպես էլ դրա մեջ գտնել բացասականն ու քննել:
Մենակն իմ կողմից նմանեցվում է քաղցկեղի,բայց,զգալով ու մտածելով,որ քաղցկեղի բոլոր տեսակներն էլ ատելի են ու արհավրալի,ես կնմանեցնեմ դրան հենց թոքերի քաղցկեղի:Այն իրոք հիվանդություն է,անբուժելի հիվանդություն,որն անընդհատ,առանց վարանելու ու ծուլանալու,կրծում է ներսդ ու ցավեցնում.միշտ զգացնել է տալիս իր գոյության մասին:
Երբ դրսում անձրև է գալիս,ու դու ցանկանում ես ինչ-որ մեկի հետ իջնել դուրս`մի փոքր թրջվելու ու մաքուր օդ շնչելու,խենթանալու,մրսելու ու դողալու,ու երբ այդ ինչ-որ մեկը չկա,մենակություն է:
Երբ ցանկանում ես մտքերով սավառնել ու երազել ինչ-որ մեկի մասին,անընդհատ թռչել ու բարձր քրքջալ,ու չկա այդ ինչ-որ մեկը,մենակություն է:
Երբ ամբողջ գիշեր մտածում ես այդ ինչ-որ մեկի մասին,մեծ ու ուռած աչքերով լուսացնում առավոտդ անքուն,ու այդ ինչ-որ մեկը չգիտի լուսացնելուդ մասին,էլի մենակություն է:
Եվ,ի վերջո,տալով մենակության դրական ու բացասական կողմերը`ես կարճ ու լակոնիկ կփորձեմ գոնե այս փոքր վայրկյաններում հիշել ժպիտդ,խոսքերդ,բարձր քրքիջդ ու իմ մենակի հետ լինել երկուսով...

среда, 21 августа 2013 г.

Տեսակիդ ԻՍԿԱԿԱՆԸ...

Իմ բոլոր նախադասությունները կսկսվեն "իսկ"-ի անմիջական միջնորդությամբ,կամ էլ՝"բայց"-ի մասնակցությամբ.դրանց մեջ ինչ-որ մերժում,անմիտ կասկած կա:
Ինձ քո զանգն էր,որ տեղից հանեց ու ստիպեց ինչ-որ բան,գոնե,արտաբերել վերջապես:
Ինչի՞,ինչի՞ ես քողարկվում,ինչի՞ էլի հերթական փակ համար,ու լռությու՜ն.ախր դու իմ դոմինանտն էիր.մի՛ ռեցեսիֆացիր:
Մենակ շնչառությունդ եմ զգում,որն էնքա՜ն անհանգիստ ա.դու հևում ես,սիրտդ արագ ա աշխատում ու ձեռքը մեկնում մյուս կոմից իմ սրտին,որ ես ել հևամ..
Ես ուզում եմ էդ պահին իմ առաջ պատկերանան քո դեմքը,ունքերի ու աչքերի խաղը,մռայլված ու ջղային հայացքը:Դու ինձ ամեն օր,ուրվականի նման հետևում ես.ես զգում եմ,բայց,գրողը տանի՜,արժանապատվությունդ վեր ես դասում ամեն տեսակի սերերից,այդ թվում՝ինձնից նույնպես:
Սիրում եմ ԻՍԿԱԿԱՆ տեսակդ.մենակ տեսակդ,ոչ քեզ.ես խենթանում եմ տեսակիդ համար..
Եթե դու մտքիդ ծայրով պատկերացնեիր,որ քեզ կոպտող ու գրողի ծոցը ուղարկող Ստելլան ամեն օր ժպտում ա քո մի արտաբերած "Վայրենի"-ով,դու ամեն օր երկնքից անձրև կպատվիրեիր,կոշիկներ կփայլեցնեիր ու անշարժ կկանգնեիր,մինչ կվերադառնայի հայոց լեզվի պարապմունքից.էլի չփչփացնեմ անձրևափոսիկներ,ու էլի ինձ "Վայրենի" ասա,տեսա՜կ:
Ախ,եթե չլիներ քո բռի ընկերը,որին ես այնքա՜ն չեմ սիրում,ու որն ինձ այնքա՜ն ատում է,միգուցե էլի լիքը վայրենիներ շաղկապվեին:Ատելությունը բնորոշ է մարդկային ամենաթույլ տեսակին,իսկ դու երանության չափ ուժեղ տեսակն ես,ով ինձ սովորեցրել էր լինել միշտ առողջ,հիվանդանալու դեպքում էլ ամենաանհավանական ձևով սողոսկել տուն,համով բաներ բերել:Ում անունն արտաբերելիս միայն,լավ ու իսկական բառերն էին բնութագրվում.ես կտայի շատ-շա՜տ ափսոսանք,որ ինձ չպահեի քո զգացմունքի դիմաց էդքան անգրագետ:
Կյանքում շատ մարդիկ են հայտնվել,հայտնվում ու կհայտնվեն,ովքեր կուրացնելու աստիճան կհավատացնեն,որ սիրում են.դու էնքա՜ն համեստ էիր:
Մի պատրվակով ես կհիշեի քո ուղարկված նամակն ինձ.այդ պատրվակը եկել է:
Ես հիշեցի,երբ դու ինձ հարցրիր՝մի՞շտ եմ գնում 53 համարի մեծ,մանուշակագույն ավտոբուսով,ես պատասխանեցի՝որտեղից ես էդքա՜ն ինֆորմացված:Իսկ երբ քեզնից ստացա առաջին նամակը հեռախոսիս,ես ուզում էի երկու ձեռքով խեղդել քեզ,որ համարս ես իմացել:
Դու ինձ մեկ ամբողջ օր պահեցիր լարվածության մեջ՝ասելով՝վաղը դու կիմանաս քո մասին ավելին,քան երբևէ...
Դու ինձ համար ավելի քան հետաքրքիր էիր,ես ու կ՝(ապառնի):Ամեն օր հանելուկներով էիր խոսում,ու ամեն օր սպասում էի քո հերթական հանելուկին,որը պետք է գուշակվեր,գրողը տանի՜:
Մինչև հիմա փորձում եմ հասկանալ դեպի սեր տանող խաղերդ,քայլերդ.խենթանում եմ տեսակիդ ԻՍԿԱԿԱՆԻ համար:

понедельник, 19 августа 2013 г.

մեկ էլ՝դու...

























Անիրական պահերի դու փորձեցիր մտածել ու պատկերացրու՞՝ստացվեց,երազել՝նույնպես,հետո շա՜տ նուրբ ժպտալ,որ սիրեմ քեզ,ձեռքդ մեկնեցիր,որ բռնեմ,փորձեցինք թռչել միասին շատ հեռու՝անծայրածիր հարթություն,որի ծայրը միայն մենք գիտեինք՝սկզբից ևեթ քայլեր դնելով ոտքերիս հետ հավասար..իսկ մեր քայլերն այնքա՜ն փոքր էին,մեր երազանքներից էլ փոքր,լրիվ մանր,ինչպես երկնքից թափվող անձրև կամ իմ կողմից նյարդայնացած ժամանակ մանրացրած-ճղրտած թղթեր,սպիտակ թղթեր:
Կփակեիր ամեն ինչից ու յուրաքանչյուրից հոգնած աչքերդ,չէ՜,սկզբում ծանրացած կոպերդ,հետո նոր հերթը կտայիր աչքերիդ:Տարիքդ մի քանի թվերով կփոքրացնեիր,որ փոքրանայիր ու ինձ հասկանայիր ոտքից գլուխ.չէ՞ որ ես պուճուր էի,գրեթե փոքր(ժպտում եմ):Հիմա էլ,մեր բակի կարուսելների վրա նստած՝ես փորձում եմ հիշել քո բոլոր նախադասությունները՝արտասանված ենթադրական եղանակով,լիքը <<կ>>-եր ու լիքը հետո-ներ քեզ հետ,քո կողքին,քեզնից հետո...
Երանելի մտքեր,որոնք ապրվել են,շնչվել,արտաշնչվել:Միգուցե իմ գրվածքները,ոչ,ավելի շուտ,ինձ կարդալիս իմ անորոշության համար ես արժանանամ ձեր՝մտքում արված անմիտ հեգնանքներին,բայց ինչևէ:
Ինձ համար հենց հիմա կարևոր է նա-ն,մեկ էլ՝նա-ն,որն անընդհատ ճանճի նման բզզում է կողքիս,ավելի շուտ՝ուղեղումս(ինձ այդ բզզոցն այնքա՜ն դուր է գալիս),հոգ չէ:
Չգիտեմ՝քեզ հետ որ դեմքով խոսել,երկրորդ,թե երրորդ:Ես գիտեմ,որ երկրորդ դեմքը խոսողին հայտնին է,այս պարագայում՝գրողին,իսկ քո դեմքն ինձ այնքան անծանոթ է,ծանոթ-անծանոթ:
  Ես անընդհատ մտածում եմ իմ երրորդը սարքել երկրորդ ու քեզ հետ հավասար երկրորդանալ.մեկ էլ՝դու...

воскресенье, 18 августа 2013 г.

..դու ընդամենը մի ԴՈՒ-ես,ով վաղը,միագուցե,դառնա ՆԱ


Ու եթե ասեմ,որ օրական 4-5 անգամ կթերթեի նամակներդ,մեկ-մեկ էլ բոլորից թաքուն նկարդ հեռախոսիս էկրանին կհայտնվեր,ու էն պահը,երբ առաջին անգամ հետևիցս ջղայնացած գոռացիր "Վայրենի՜",երբ ինադու կոխրճեցի ոտքերդ,ես կժպտայի:Գիտես չեմ հասկանում`ինչ ա հետս կատարվում.երևի գնալով սիրահարվում եմ,ու պատկերացրու էդ ինձ համար ավելի քան գժվելու բան կլինի,եթե հանկարծ ինքս իմ դեմ հաղթանակ տանեմ ու սառնությունս ի չիք դարձնեմ..
Չեմ հասկանում`էս տողերն ինչքան կարևոր պետք ա լինեն,որ ես հիմա`03:06-ին,քունս խանգարված,սոված,հավեսս կորցրած գրեմ հեռախոսիս sms-ների բաժնում ու պինդ-պինդ չեռնովիկում save անեմ:
Մի ամբողջ տետր պակագծերի շարք ա,լի՜քը փակագծեր,որ պետք ա բացվեն:
Ես քեզ նկատում եմ.գիտեմ`հետևում ես ինձ.իմ մասին ամեն ինչ գիտես,ու,հավատա,էդ ա կայֆը:Հիմա որ կարդում եմ ուղարկված նամակները քեզ,ափսոսում եմ իմ ձևերի համար.ինչքան կարելի էր հիմար լինել էդ մեծ զգացմունքի դիմաց:
Զզվում եմ էս հնացած ու անառողջ հիմքերի վրա կառուցված մտքից.<<Ավելի լավ է ուշ,քան երբեք>>:Բայց,գրողը տանի՜,ինչքան ուշ կարող էր լինեն այդ "ուշ"-ը...
Մենակ մի բան իմացի.ես լի՜քը նամակներ ունեմ,չուղարկված նամակներ,որոնք էդպես էլ չեն ուղարկվի(03:17):
Կյանքում ունեմ երազանքներ,որոնք իրոք կմնան երազանք:Իսկ էն մեծամտությունը,որը դու ես թույլ տվել քո անձին քեզ համարել ինձ համար երազանք,աշխարհի ամենածիծաղելին է ու գռեհիկը երբևէ:
Կիսատ թողնել,կիսատ թողած,կի-սատ:
..դու ընդամենը մի ԴՈՒ-ես,ով վաղը,միգուցե,դառնա ՆԱ,բայց քո դու-ն ԵՍ էլ էր ինչ-որ անորոշ ու հեռակա ժամանակ:


вторник, 13 августа 2013 г.

Գլուխս խառն էր..

Գլուխս խառն էր,անգամ չգիտեի`ինչ էր կատարվում,
Վերցնում էի թղթեր,գրիչներ,մատիտներ,գույներ ու մտքեր`հանձնում թղթին,
Գլուխ-միտք-թուղթ-գրիչ-աղբաման սխեման արդեն ինձ էր սպասում.լավ գիտեի անելիքս...
Կրկին կնստեի իմ սենյակում,կմիացնեի աշխարհի ամենահանգստացնող երգը(ինձ համար երբևիցե նյարդայնացնողը),
Կգրեի,կջնջեի ու...աղբամա՜ն,
Ինձ իրոք <<պետք չէին>> նրանք:
Իմ ընկերն էր սև սուրճը,որն ինձ այդ պարագայում ավելի քան ընկեր էր,քան դու..(քո ժպիտը),
Ու էլի պատուհանի գոգին,կիսաքնած կդիմավորեի(արդեն սովորական դարձած <<դիմավորել>>-ը) կապտասպիտակ լուսաբացը:
Անձրևի կաթիլներից արդեն խոնավացած կլիներ իմ սխեման,թանաքոտված.իսկ այդ պատկերն ինձ այնքա՜ն դուր էր գալիս:
Հետո հանկարծակի կհիշեի,որ քաղցած եմ(ինձ երբևէ պետք չէր այդ ուտելիքը.միայն ծնողներիս չնյարդայնացնելու համար էի ուտում):
Ու էլի սենյակ..
Իսկ եթե ասեի,որ օրվա մեծ մասն անցկացնում էի դրսում`<<սենյակային մտքերով>>,անջատված-կտրված ամեն ինչից,
Միայն ու միայն ինձ պարզ ու հասարակ,արդեն ծանոթ իմ սխեմաները:
Հետո...
Հետո մեկ էլ կհիշեի,որ մեծանալ է պետք,
Բայց ես այնքա՜ն տրամադրություն չունեի մեծանալու..
Մայրս շտապով կկանչեր`տան աղբը՛ թափիր:
Լայն ժպիտով կվերցնեի,կբարձրացնեի,կանցնեի,կհանեի ու կնետեի՜
Ուռաաաաաաաա՜,նետված են մտքերս անվերադարձ:
Կվերադառնայի տուն`թերևս աշխարհի ամենաբարձր տրամադրությամբ ու կհեկեկայի...
Գլուխս խառն էր:

вторник, 6 августа 2013 г.

Ուզում եմ ջնջվել որոշ մարդկանց կյանքից,վերացապես մահանալ,որ զգամ իմ բացակայության արժեքը նրանց համար.բացակայել գրագետ`առանց հեռախոս անջատելու,կորչելու,բացակայելու: Բացակայել`առանց բացակայելու:

Ուզում եմ դրսի մաքուր օդն անհագ շնչեեել ու չկշտանալ:
Մի տեսակ հոգեկան խաղաղություն եմ զգում,երբ ինձ անկեղծ են ժպտում կամ անկեղծ են սիրում.ես էդ սիրելու-ժպտալու տեսակը զգում եմ:Ուզում եմ հենց էդ պահին իրանց ժպիտին լի՜քը ժպիտներով պատասխանել:Հետո միանգամից տխրել(թեկուզ սուտ),որ էլի ժպտան:
Մի՜ քիչ մտածեմ`էլ ինչ եմ ուզում...
Ուզում եմ քամու հետ միանգամից խառնվել`առանց նախազգուշացնելու կամ պատրաստվելու,ձեռքերս բա՜րձր վերհանել երկինք ու ձգվել-երկարել:
Ուզում եմ թրջվել ու դողալ,թեկուզ ժամանակավոր,կամ էլ`հիվանդանալու հետևանքներով հանդերձ.անձրև եմ ուզում:
Շաաա՜տ փոքր ժամանակ մեր տան անկյունում դրված դաշնամուրի ընկերն էի ուզում լինել,երբ նվագել չգիտեի,հետո շատ-շատ ժպտացի`իմանալով`ժպտացող մարդկանց երազանքներն իսպառ կատարվում են.ես ինքնուրույն հինգ տարեկանից նվագել սովորեցի:Հիմա նվագում եմ:
Ուզում եմ լիքը՜ երազել անկանգ,անսպառ,անծիր ու լիքը՜ ան-ով կապակցված ածականների չափ:
Ուզում եմ անգամ տխրելուս ընթացքում ժպտալ,որ մաման հանկարծ չնկատի.էդքան մեծ կամքի ուժ եմ ուզում:
Չեմ ուզում անառողջ մտքեր ու հիվանդ հոգի,որ անընդհատ կկրծի բանական մարդու ստեղծագործ մտքերը:
Չեմ ուզում ոչինչ չասող,սառը լռություն.հավատացեք`իմ սառնությունը կխանգարվի ուրիշինից:
Ուզում եմ դաշնամուրիս չափերը ժամանակավոր փոքրացնել,որ հետս տանելու մտադրությամբ կարողանամ վերցնել.իմ գժական-ցնդական երազանքները մենակ ես գիտեմ:
Ուզում եմ չհոգնել անգամ միապաղաղ կենցաղից կամ էլ`առօրյայից,ինչպես չեմ հոգնում օրական ութսունվեց անգամ նույն երգը լսելուց:
Ուզում եմ ջնջվել որոշ մարդկանց կյանքից,վերացապես մահանալ,որ զգամ իմ բացակայության արժեքը նրանց համար.բացակայել գրագետ`առանց հեռախոս անջատելու,կորչելու,բացակայելու:
Բացակայել`առանց բացակայելու.էդ եմ ուզում..

понедельник, 5 августа 2013 г.

Ես կոտրում եմ բոլոր կարծրատիպերը

  

 
Համեստությունը՝

  • Կոկորդից մինչև կրունկ քաշած շրջազգեստը չէ:
  • Քողարկված ժպիտն ու մարդկանց հանդեպ անտարբեր հայացքը չէ:
  • Անսահման հեզությունն ու մարդկային լավ որակներից անընդհատ խոսելը չէ:
  • Երեկոյան ժամը ութին,անմիջապես մութն ընկնելուն պես տուն բարձրանալը չէ:
  • Ուրիշի տանը առաջարկված մթերքներից ավելի քան չօգտվելը չէ:
  • Սերը՝որպես զգացում անտեսել ու ignore անելը չէ:
  • Սուտի ընկեր չունենալը չէ:
  • Անսահման բարքի տեր անձ,բայց մտքով փչացած լինելը չէ:
  • Հայկական սովորույթների տակ կքած,դրանց հետևանքով առաջացած լուծը տանելը,տանողը ու տարածը չէ:
  • Ալկոհոլային խմիչքներից հրաժարվելը,բայց ստամոքսաաղիքային ցանկությանը հակառակ գնալը չէ:
  • Երկար ծամիկների,հյուսերի կրողն ու կրելը չէ:

    Հ.Գ-Ես կոտրում եմ էս տիպի կարծիքներն ու մեկնաբանությունները՝համեստության վերաբերյալ,կոտրում եմ բոլոր կարծրատիպերը՝առանց վախենալու տալով համեստության մասին իմ հղկված ու ճշգրիտ կետերը.

    Համեստությունը՝

    • Վերը թվարկված բոլոր գաղափարներից օգտվելն ու համեստ մնալն է:
    • Նուրբ,փափուկ ու կիրթ ժպիտն է:
    • Խելացի կշռադատելն ու ճիշտ մտածելն է,մաքուր մտածելը:
    • Ինտելեկտը,որը վեր է,վեհ է:

      Հ.Գ1-Ես կոտրում եմ բոլոր կարծրատիպերը՝իմ ավելի քան բզկտված տաբատով,լսած երաժշտությամբ ու ճաշակած ալկոհոլով:Կոտրում եմ անկեղծ,անսահման ժպիտով,որ տալիս է մի հատ մեծ ու պալաժիծելնի աուռա:Կոտրում եմ՝կյանքից հաճույք ստանալով ու գրեթե ամեն օր երազելով,կոտրում եմ մարդկային բարձր,հանգիստ,խաղաղ ու բարի հարաբերություններով:
      Հ.Գ2-Համեստությունը պայքար է,խիղճ,կարեկցանք:
     

воскресенье, 4 августа 2013 г.

..ավելի քան սեր

(միանգամից ասեմ`սիրել չգիտեմ)
Սերն աշխարհի ամենաանկանխատեսելի,ամենաանիրական ու ամենաանսպասելի հյուրն է,որն ինձ այցելեց`առանց հարցնելու,այցելեց,երբ իմ առջև պատկերացավ միանգամից անծանոթ մարդու դիմագիծ:Երբ ես փոքր էի,շատ փոքր(թեև հիմա այնքան էլ չեմ հասցրել մեծանալ,բայց ինչևէ),ես զարմանում էի,երբ կողքիս լալիս էին աղջիկներ իրենց սիրած էակի համար,կամ ասում`չեն կարող ապրել առանց նրանց:Ես ունեի ինձ համար ընդամենը մեկ ճշմարտություն`առանց ուտելիքի ու ջրի կմեռնեմ:
Մի քիչ էլ փորձեցի մեծանալ.ջրին ու ուտելիքին միացավ օդը(թթվածին):Հետո երբ ինձ ամբողջապես մեծ համարեցի,զգացի,որ նրանք թերի են առանց սիրած մարդու ժպիտի առկայության.ես սիրեցի:
Սերն իր ողջ մոգական ուժով տարածվեց ներսումս,վարակեց ամենահիանալի հիվանդությամբ.ինձ համար սիրած էակը դարձավ թթվածին(Օ2):Իհարկե,հետո շատ տխրեցի,երբ նրան ավելի քան նյութականացրի,ու առարկայացավ,բայց ես սիրեցի ու սիրելով նյութականացրի:Ես կարող էի ձմռանը օրվա ողջ մասն անցկացնել վառարանի մոտ ու տաքանալ`այտերիս մաքսիմումի չափ կարմրելու աստիճան,բայց այն տաքությունը,որը երբևէ ստանում էի իմ`արդեն նյութականացված թթվածնից,ոչ մի վառարան տալ չէր կարող:
Ի՜նչ հրաշալի է,երբ սիրտդ մի ամբողջական պահեստատուփ կամ ապաստարան է հանդիսանում,որ այնտեղ սեր բնակեցնես:Թվում է`ձեռքիդ գրիչն է.ուր որ է`թանաքը կվերջանա,կցնդի,ու ամեն ինչ միանգամից կչեզոքանա:
Իսկ ես քեզ էի շնչում,իմ թթվածինը սեր էր:
Ինչպես ասում են.<<Մի՛ վախեցեք չսիրել,վախեցեք ինչ-որ մի օր կախվածություն ունենալ>>:
Ինձ չէր էլ հուզում իմ մեջ արդեն վերաբնակություն հաստատած կախվածությունը.դա քո ժպիտն էր:
Ես խոսքերս հետին պլանի չեմ թողնի,բայց էլի կփորձեմ քեզ,որքան էլ անհնարին ու անընդունելի լինի,նյութականցնել,հա,ու մեկ էլ`առարկայացնել,որ հանկարծ,օրերից մի օր չխեղդվեմ այն մտքից,որ քեզ էլ չեմ շնչում..

пятница, 2 августа 2013 г.

Երբ կոտրվեցին երազանքներս,սկսեցի երազել

Երևի բոլորիս հետ էլ պատահել է,երբ մի բան վերջանում է,հեռանում,փշրվում,կոտրվում,նոր ենք հասկանում ու փորձում հետ դարձնել-վերադարձնել՝գրեթե ամեն վայրկյան տենչալով մեր կորցրածին ու անվերջ փափագելով:Օրինակ՝երբ վերջանում է մեր սիրելի կոնֆետը,կամ՝համեղ ապուրը,մենք զարմանալով ինքներս մեզ հարցնում ենք՝վերջացա՞վ,ախր ես այնքան էի ուզում.մինչդեռ սեղանին դրված՝մենք չենք էլ նկատում դրանց:
Ինչպես միշտ,ես չեմ կարողանում իմ կաղապարներից դուրս գալ ու լինել լակոնիկ,բայց իմ երկարաշունչ նախադասություններն էլ,հավատացած եմ,ձեր սրտից են,տեղին ու պատշաճ:
Երազանքս էլ շարքային կոնֆետի նման վերջացավ,ու ես սկսեցի էլ ավելի ուժեղ ու թախանձագին երազել,ցնդածի նման:
Օրն ուրբաթ,օգոստոսի 2,ժամը՝03:42,ականջակալներն ականջիս,հեռախոսով ու երազանքներ...
Եթե հենց հիմա գայիր,առաջարկեիր իջնել դուրս,բոբիկ շրջել մեր սիրած այգով ու մրսել,հավատա՝կգայի,թեև շա՜տ քաղցած եմ,ու անգամ ստամոքս լցնելու հավես չկա:Եթե ինձ առաջարկեիր,գիշերվա որ ժամին էլ լինի,Aznavօur -She,ես կնվագեի,ու մենք կփշաքաղվեինք:
Իսկ ես սիրում եմ ամեն տեսակի հեղափոխություն՝ցանկացած ժամանակի,եղանակի ու տարիքի:
Ականջակալներումս-Loc-Dog-"как всегда"-ն.պետք ա խոստովանեմ,հա,ինձ "ռուսական ռափ"-ը կերել ա,հա ի՞նչ անենք,դու էլ սաղ օրը ռաբիզով ես յոլա գնում:
04:24,ես հլը քնած չեմ,հիմա էլ պատուհանից եմ նայում.շոգ ա...
Հաա՜,որտե՞ղ կանգ առանք,ճիշտ ա,հիշեցի.ես սիրում եմ հեղափոխվել ու հեղափոխել:Քեզ ոտքից գլուխ կփոխեի,կջարդեի 206 ոսկորներդ ու նորից կմիացնեի,քեզ կհավաքեի իմ ուզած պերսոնով,բայց էլի կավից ծեփված,որ հանկարծ չտարբերվես:
Կարող ա էլի ձանձրացնում եմ,բայց խոստովանի,որ ինձ լսելն ավելի քան հաճելի ա(էս անհամեստության համար մի հատ ինքնատփոց):Հետո էլ ասեմ՝քեզ շատ-շատ եմ կարոտում,իմ անիրակա՜ն,անվերջանալի մուսա:Էնքան շնորհակալ եմ,որ կերպարդ ձեռքս բաց չի թողնում.մտքերն ուղեղումս շատ-շատ են,լիքը լցված,ուղղակի հավաքագրել ա պետք.դրա համար եմ քեզ սիրում...
Էլի ցրված եմ,թափթփված եմ գրում,գրելաոճս ո՛չ կոկիկ ա,ո՛չ հավաք,ո՛չ կոռեկտ ու ոչ էլ հավասար.դու ինձ սենց կիսախառը-թափթփված ես սիրում:Ես էնքան ուժեղ աղջիկ եմ.էն պարտություն,բան,ինձ համար չեն.իմ տեսակը չի հանձնվում:
Ուղղակի երազանքներս ժամանակավոր կոտրվել են,որ ես ավելի ուժեղ երազեմ,ցնդածի նման,վերջակետ

четверг, 1 августа 2013 г.

Մատիտով էի գրել.ուզում էի ջնջել... (Երբ ի զորու չես անգամ տեղիցդ վեր կենալու,բայց մատիտն ու թուղթը էնտեղից`շա՜տ հեռվից քեզ են կանչում)

Հեռախոսս անջատեցի,անզորությունից ամբողջ կշռով նետվեցի բազկաթոռին ու խորը հառաչեցի:Աչքերս փակելու կարիք կար.փակեցի:Հավատա,փակելն էր,որ ինձ հետո տեղից վեր հանեց:Ինձ մոտ առանձնապես մինչ ինչ-որ բան գրելը`մտքեր չեն գալիս:Երբ վերցնում եմ գրիչս մատներիս արանքում,միանգամից ուզում եմ վերանալ:
Ցավի չափ ցավում էին կոպերս.փակեցի:Իմ առջև պատկերացան երկու ձեռքեր`իմ ձախը,քո աջը:Բռնել էինք թելի մի մեծ կծիկ ու փորձում էինք գնալ նրա հետևից:Կծիկից ընդամենը մի թել`մաշված,զարմացած,շշմած:Ես գրում եմ,բայց տաքություն ունեմ,ջերմում եմ.շա՜տ եմ նվաղել:Վերև չտարա աչքերս`տեսնեմ <<էինք>> օժանդակ բայի փոխարեն <<էին>> եմ գրել.չեմ կարողանում երրորդ դեմքից դուրս գալ.ես ինձ փոխել չեմ կարող.միանգամից <<ք>> եմ ավելացնում:Կարող եմ անգամ ապացուցել,որ փոխել ինձ ներսից անզոր եմ:
Երբ ճակատագրական պահ էր,ու ես գտնվում էի Տնտեսագիտական Համալսարանում,անհրաժեշտություն կար ստեղծագործելու չորս ժամում.ինձ նախօրոք զգուշացված էր զերծ մնալ վերացական գրելաոճից:Երկու Ստելլա`ձախ ու աջ,պահանջված ու ստեղծագործ:Ես չվախեցա վերանալուց.ես վերացա:Հետո գրածս արժանացավ նրանց հավանությանը.շնորհակալ եմ:
Իմ ողջ տեքստը հագեցած է միջակետներով.ես ձանձրացնում եմ:
Իսկ մեր կծիկը,ավելի շուտ`թելը անվերջ ձգվում-երկարում է մտքերիս հետ միասին:Ես սարսափում եմ կծիկի մաշված լինելուց.կարող է պոկվի,քորքոտվածն էլ մաշվի,ավարտվի.ես ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ: