Դու սենյակում,ինքը`ներքևում-բակում:Դու պատշգամբում,լայն,սպիտակ վերնաշապիկ հագիդ,մազերդ ձիգ հավաքած,ինքը ներքևում ընկերներով նստած.դրսում լռություն,սենյակումդ`նույնպես.լսելի են միանվագ ու անսլուխ ճռռիկների ձայներ,մեկ էլ`ինքն ու իրա անսարք մեքենան:-Ախր իրանց ձայներն են.հաստատ իրանք են:Էսքա՜ն ուշ,էսքա՜ն ուշացած.էդքան էլ առավոտից սպասեցի,տեսնես ու՞ր էին,էս որտեղի՞ց էսքանով միանգամից:Դուրս գամ պատշգամբ.էլ չեմ դիմանում.էս սենյակային լռությունն ավելի ա վկայում,որ իրանք են:
Գժվել կարելի ա,Ստելլա՛,սթափվի՛ր:Արդեն կլինի երկրորդ տարին`էդ մարդուն անընդհատ տեսնում ես,բայց անունն էլ չգիտես.ամեն անգամ տեսնելիս էն ո՜նց ես ժպտում,ոնց որ ցինիկ վիճակ լինի.մենակ ժպիտդ տեսնես...
Ի՞նչ ա,հիմա պատրաստվում ես ամբողջ գիշեր էս պատշգամբասենյակի միջանցքային հատվածում կքանստած անցկացնել,ինչ ա թե լսես ձայն,որը,հնարավոր ա և,իրանը չլինի.ախր ամեն ինչդ ա աննորմա՜լ է:
Միակ ուրախությունը,որ ամփոփված ա էս մռայլ ու սև գիշերում,էդ իրա ձայնն ա.էս որտեղից ժամանեց է..սպասի վերցնեմ գրիչ ու թուղթ,նոր դուրս գամ պատշգամբ:
-Տեսե՞լ ես`ոնց ա աչքերիս մեջ նայում,երբ կողքով անցնում եմ:Տեսե՞լ ես,գոնե,ինչ հետաքրքրությամբ ա անցնելիս ձեռքերիս նայում,երբ մատներով արագ-արագ հեռախոսիս ստեղներն եմ սեղմում:Ուղղակի ուզում եմ ինձ լսի,երբ լռում եմ,որովհետև երբեմն խոսքն անգամ լռության մեջ անզոր է..
Ոչ ոքդ ինձ չեք հասկանում,որովհետև ձեզ համար ընդամենը մի պերսոն եք կերտում,մի կավից շինված ադամորդու ու սկսում երկրպագե՜լ,երկրպագվել.գրազ կգամ իմ վերացական մտքերի վրա,որ մի գրամ էլ չգիտեք`սերն ինչ ա:Դուք ինձ չեք հասկանում,որովհետև երբեք սիրահարված չեք եղել էն ամենին,ինչ ամեն օր հնարավոր է և չտեսնել.ձերը մենակ նյութն ա,մատերիա:
Ես միշտ ձգտում եմ անհասանելիին.հավատացեք,էդ ավելի հետաքրքիր ա,կրկնակի մեծ հաճույք:Էս պարագայում ինքն էնքանով ա անհասանելի,որ անուն չկա,ու կարելի ա իրան կերտել,քանդակել,ինչպես ուզես.էդ ա կայֆը.ձեզ շիզոֆրենիայի հասցնող սերերից էդպես էլ գլուխ չեմ հանելու:
Իրանք հենց հիմա երեքով են:Մեկին գիտեմ.կոլոտ ա.իրանից խորշում եմ:Էն մյուսն էլ միշտ սպիտակի մեջ:Դէ,հավանաբար,երրորդն էլ`ինքը:
Ժամը 01:17.ինքը հազիվ իրա անսարք մեքենան շարժեց մեր բակից:Հիմա կկանգնի,կիսասիրահարված աչքերով մի հատ մեծ,ամբողջական պտույտ կտա մեքենայի շուրջը ու կրիայի նման,դանդաղ քայլերով տուն:Ես էլ սառած-փետացած հետ կգամ դեպի փափուկ ու մաքուր անկողին,կփաթաթվեմ ավելի քան տաք ծածկոցով ու կմիացնեմ իմ սիրելի ռադիոն.
-Եթերում է երևանյան գիշերներին պատշգամբում մրսած ծրագիրը`1+1+1=4:
Комментариев нет:
Отправить комментарий