Գլուխս խառն էր,անգամ չգիտեի`ինչ էր կատարվում,Վերցնում էի թղթեր,գրիչներ,մատիտներ,գույներ ու մտքեր`հանձնում թղթին,
Գլուխ-միտք-թուղթ-գրիչ-աղբաման սխեման արդեն ինձ էր սպասում.լավ գիտեի անելիքս...
Կրկին կնստեի իմ սենյակում,կմիացնեի աշխարհի ամենահանգստացնող երգը(ինձ համար երբևիցե նյարդայնացնողը),
Կգրեի,կջնջեի ու...աղբամա՜ն,
Ինձ իրոք <<պետք չէին>> նրանք:
Իմ ընկերն էր սև սուրճը,որն ինձ այդ պարագայում ավելի քան ընկեր էր,քան դու..(քո ժպիտը),
Ու էլի պատուհանի գոգին,կիսաքնած կդիմավորեի(արդեն սովորական դարձած <<դիմավորել>>-ը) կապտասպիտակ լուսաբացը:
Անձրևի կաթիլներից արդեն խոնավացած կլիներ իմ սխեման,թանաքոտված.իսկ այդ պատկերն ինձ այնքա՜ն դուր էր գալիս:
Հետո հանկարծակի կհիշեի,որ քաղցած եմ(ինձ երբևէ պետք չէր այդ ուտելիքը.միայն ծնողներիս չնյարդայնացնելու համար էի ուտում):
Ու էլի սենյակ..
Իսկ եթե ասեի,որ օրվա մեծ մասն անցկացնում էի դրսում`<<սենյակային մտքերով>>,անջատված-կտրված ամեն ինչից,
Միայն ու միայն ինձ պարզ ու հասարակ,արդեն ծանոթ իմ սխեմաները:
Հետո...
Հետո մեկ էլ կհիշեի,որ մեծանալ է պետք,
Բայց ես այնքա՜ն տրամադրություն չունեի մեծանալու..
Մայրս շտապով կկանչեր`տան աղբը՛ թափիր:
Լայն ժպիտով կվերցնեի,կբարձրացնեի,կանցնեի,կհանեի ու կնետեի՜
Ուռաաաաաաաա՜,նետված են մտքերս անվերադարձ:
Կվերադառնայի տուն`թերևս աշխարհի ամենաբարձր տրամադրությամբ ու կհեկեկայի...
Գլուխս խառն էր:
Комментариев нет:
Отправить комментарий