четверг, 1 августа 2013 г.

Մատիտով էի գրել.ուզում էի ջնջել... (Երբ ի զորու չես անգամ տեղիցդ վեր կենալու,բայց մատիտն ու թուղթը էնտեղից`շա՜տ հեռվից քեզ են կանչում)

Հեռախոսս անջատեցի,անզորությունից ամբողջ կշռով նետվեցի բազկաթոռին ու խորը հառաչեցի:Աչքերս փակելու կարիք կար.փակեցի:Հավատա,փակելն էր,որ ինձ հետո տեղից վեր հանեց:Ինձ մոտ առանձնապես մինչ ինչ-որ բան գրելը`մտքեր չեն գալիս:Երբ վերցնում եմ գրիչս մատներիս արանքում,միանգամից ուզում եմ վերանալ:
Ցավի չափ ցավում էին կոպերս.փակեցի:Իմ առջև պատկերացան երկու ձեռքեր`իմ ձախը,քո աջը:Բռնել էինք թելի մի մեծ կծիկ ու փորձում էինք գնալ նրա հետևից:Կծիկից ընդամենը մի թել`մաշված,զարմացած,շշմած:Ես գրում եմ,բայց տաքություն ունեմ,ջերմում եմ.շա՜տ եմ նվաղել:Վերև չտարա աչքերս`տեսնեմ <<էինք>> օժանդակ բայի փոխարեն <<էին>> եմ գրել.չեմ կարողանում երրորդ դեմքից դուրս գալ.ես ինձ փոխել չեմ կարող.միանգամից <<ք>> եմ ավելացնում:Կարող եմ անգամ ապացուցել,որ փոխել ինձ ներսից անզոր եմ:
Երբ ճակատագրական պահ էր,ու ես գտնվում էի Տնտեսագիտական Համալսարանում,անհրաժեշտություն կար ստեղծագործելու չորս ժամում.ինձ նախօրոք զգուշացված էր զերծ մնալ վերացական գրելաոճից:Երկու Ստելլա`ձախ ու աջ,պահանջված ու ստեղծագործ:Ես չվախեցա վերանալուց.ես վերացա:Հետո գրածս արժանացավ նրանց հավանությանը.շնորհակալ եմ:
Իմ ողջ տեքստը հագեցած է միջակետներով.ես ձանձրացնում եմ:
Իսկ մեր կծիկը,ավելի շուտ`թելը անվերջ ձգվում-երկարում է մտքերիս հետ միասին:Ես սարսափում եմ կծիկի մաշված լինելուց.կարող է պոկվի,քորքոտվածն էլ մաշվի,ավարտվի.ես ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ:

Комментариев нет:

Отправить комментарий