четверг, 26 сентября 2013 г.

՜ եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի



Եթե վերցնեմ փայտե փոքրիկ քանոն ու միլիմետրերով չափումներ կատարեմ,կասես,որ խելագարության աստիճան սկսել եմ գնահատել կյանքը.երազել մտքում,սիրել լրիվ,վստահել կյանքին,ժպտալ ամենուր(թեև ես ամեն ինչ,սովորության համաձայն,մի փոքր համեմունքով կիսատ-պռատացնում եմ):Ու ես չեմ շտապեցնի քեզ հիասթափեցնել,որովհետև իմ փայտե փոքրի քանոնի վրա նշված միլիմետրերի ու սանտիմետրերի կողքին մենք`երկուսով,կավելացնենք լիքը ժպիտներ`շաղկապված "ես"-ով ու "դու"-ով,բայց միայն այն ժամանակ,երբ քեզ գտնեմ ընդհանրապես ու վերագտնեմ ներսում:Ի լրումն այն բանի,որ քեզ պետք է վերագտնել ներսում,բայց ոչ փնտրել,ես միայն երկար մատներով կհավելեմ`երբ սկսեմ չփնտրել,անպայման կգտնվես:Անընդհատ մտածել եմ`ինչպիսի՜ կամային պինդ ու ուժեղ հատկանիշներով պետք է լինես,իմ`հետո հաստատ գտնված,բայց հիմա փնտրված պերսոն,որ ապրվեմ քեզնով,ապրվես կողքիս:Այնքան եմ քեզ  կրավորակերպ,կրավորակիր,կրավորական "վ"-երի կրող ծեփում,որ զարմանում եմ,երբեմն էլ կասկածում քո իրական գոյության վրա:
Գիտեմ`եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի,բայց քեզ չեմ ուզում գտնված համարել.ես ուզում եմ ինքդ փնտրվես:
Եթե քեզ համար ապրելը շնչելն է,ինձ համար`դադարել երազելը..
Ուզում եմ ոչինչ չփոխել ու չփոխվել երբևէ.ուզում եմ սիրես նիկոտինե,էնպիսին,ինչպիսին իրականությունն է թելադրում,մեկ էլ`ես`ինտեգրված անիրական պայմաններից:
Ինչու՞ ենք փախչում ճշմարտությունից,իսկական ճշմարտությունից,որը կուրացնում,փոշիացնում է ամեն տեսակի  հրաշք ու երազանք միանգամից:Եթե մի անգամ փորձենք փակել աչքեր(թեև դա մի անգամից էլ շատ է լինում մեզ`մարդկանցս մոտ),ապա կկարողանանք տանել երկար կամ կարճ գիծ հեռավորության ու ժամանակի սահմանագծում:
..մեր ազատ ու բաց միջանցքում այնքա՜ն քամի կխաղար,որքան նոյեմբեր ամսվա կեսին,կամ`հոկտեմբերի սկզբին..
..իսկ հիմա ժպտա,լիքը՜,որովհետև խոսք ես տվել:

Комментариев нет:

Отправить комментарий