среда, 21 августа 2013 г.

Տեսակիդ ԻՍԿԱԿԱՆԸ...

Իմ բոլոր նախադասությունները կսկսվեն "իսկ"-ի անմիջական միջնորդությամբ,կամ էլ՝"բայց"-ի մասնակցությամբ.դրանց մեջ ինչ-որ մերժում,անմիտ կասկած կա:
Ինձ քո զանգն էր,որ տեղից հանեց ու ստիպեց ինչ-որ բան,գոնե,արտաբերել վերջապես:
Ինչի՞,ինչի՞ ես քողարկվում,ինչի՞ էլի հերթական փակ համար,ու լռությու՜ն.ախր դու իմ դոմինանտն էիր.մի՛ ռեցեսիֆացիր:
Մենակ շնչառությունդ եմ զգում,որն էնքա՜ն անհանգիստ ա.դու հևում ես,սիրտդ արագ ա աշխատում ու ձեռքը մեկնում մյուս կոմից իմ սրտին,որ ես ել հևամ..
Ես ուզում եմ էդ պահին իմ առաջ պատկերանան քո դեմքը,ունքերի ու աչքերի խաղը,մռայլված ու ջղային հայացքը:Դու ինձ ամեն օր,ուրվականի նման հետևում ես.ես զգում եմ,բայց,գրողը տանի՜,արժանապատվությունդ վեր ես դասում ամեն տեսակի սերերից,այդ թվում՝ինձնից նույնպես:
Սիրում եմ ԻՍԿԱԿԱՆ տեսակդ.մենակ տեսակդ,ոչ քեզ.ես խենթանում եմ տեսակիդ համար..
Եթե դու մտքիդ ծայրով պատկերացնեիր,որ քեզ կոպտող ու գրողի ծոցը ուղարկող Ստելլան ամեն օր ժպտում ա քո մի արտաբերած "Վայրենի"-ով,դու ամեն օր երկնքից անձրև կպատվիրեիր,կոշիկներ կփայլեցնեիր ու անշարժ կկանգնեիր,մինչ կվերադառնայի հայոց լեզվի պարապմունքից.էլի չփչփացնեմ անձրևափոսիկներ,ու էլի ինձ "Վայրենի" ասա,տեսա՜կ:
Ախ,եթե չլիներ քո բռի ընկերը,որին ես այնքա՜ն չեմ սիրում,ու որն ինձ այնքա՜ն ատում է,միգուցե էլի լիքը վայրենիներ շաղկապվեին:Ատելությունը բնորոշ է մարդկային ամենաթույլ տեսակին,իսկ դու երանության չափ ուժեղ տեսակն ես,ով ինձ սովորեցրել էր լինել միշտ առողջ,հիվանդանալու դեպքում էլ ամենաանհավանական ձևով սողոսկել տուն,համով բաներ բերել:Ում անունն արտաբերելիս միայն,լավ ու իսկական բառերն էին բնութագրվում.ես կտայի շատ-շա՜տ ափսոսանք,որ ինձ չպահեի քո զգացմունքի դիմաց էդքան անգրագետ:
Կյանքում շատ մարդիկ են հայտնվել,հայտնվում ու կհայտնվեն,ովքեր կուրացնելու աստիճան կհավատացնեն,որ սիրում են.դու էնքա՜ն համեստ էիր:
Մի պատրվակով ես կհիշեի քո ուղարկված նամակն ինձ.այդ պատրվակը եկել է:
Ես հիշեցի,երբ դու ինձ հարցրիր՝մի՞շտ եմ գնում 53 համարի մեծ,մանուշակագույն ավտոբուսով,ես պատասխանեցի՝որտեղից ես էդքա՜ն ինֆորմացված:Իսկ երբ քեզնից ստացա առաջին նամակը հեռախոսիս,ես ուզում էի երկու ձեռքով խեղդել քեզ,որ համարս ես իմացել:
Դու ինձ մեկ ամբողջ օր պահեցիր լարվածության մեջ՝ասելով՝վաղը դու կիմանաս քո մասին ավելին,քան երբևէ...
Դու ինձ համար ավելի քան հետաքրքիր էիր,ես ու կ՝(ապառնի):Ամեն օր հանելուկներով էիր խոսում,ու ամեն օր սպասում էի քո հերթական հանելուկին,որը պետք է գուշակվեր,գրողը տանի՜:
Մինչև հիմա փորձում եմ հասկանալ դեպի սեր տանող խաղերդ,քայլերդ.խենթանում եմ տեսակիդ ԻՍԿԱԿԱՆԻ համար:

Комментариев нет:

Отправить комментарий