Համեստությունը՝
- Կոկորդից մինչև կրունկ քաշած շրջազգեստը չէ:
- Քողարկված ժպիտն ու մարդկանց հանդեպ անտարբեր հայացքը չէ:
- Անսահման հեզությունն ու մարդկային լավ որակներից անընդհատ խոսելը չէ:
- Երեկոյան ժամը ութին,անմիջապես մութն ընկնելուն պես տուն բարձրանալը չէ:
- Ուրիշի տանը առաջարկված մթերքներից ավելի քան չօգտվելը չէ:
- Սերը՝որպես զգացում անտեսել ու ignore անելը չէ:
- Սուտի ընկեր չունենալը չէ:
- Անսահման բարքի տեր անձ,բայց մտքով փչացած լինելը չէ:
- Հայկական սովորույթների տակ կքած,դրանց հետևանքով առաջացած լուծը տանելը,տանողը ու տարածը չէ:
- Ալկոհոլային խմիչքներից հրաժարվելը,բայց ստամոքսաաղիքային ցանկությանը հակառակ գնալը չէ:
- Երկար ծամիկների,հյուսերի կրողն ու կրելը չէ:Հ.Գ-Ես կոտրում եմ էս տիպի կարծիքներն ու մեկնաբանությունները՝համեստության վերաբերյալ,կոտրում եմ բոլոր կարծրատիպերը՝առանց վախենալու տալով համեստության մասին իմ հղկված ու ճշգրիտ կետերը.
Համեստությունը՝- Վերը թվարկված բոլոր գաղափարներից օգտվելն ու համեստ մնալն է:
- Նուրբ,փափուկ ու կիրթ ժպիտն է:
- Խելացի կշռադատելն ու ճիշտ մտածելն է,մաքուր մտածելը:
- Ինտելեկտը,որը վեր է,վեհ է:
Հ.Գ1-Ես կոտրում եմ բոլոր կարծրատիպերը՝իմ ավելի քան բզկտված տաբատով,լսած երաժշտությամբ ու ճաշակած ալկոհոլով:Կոտրում եմ անկեղծ,անսահման ժպիտով,որ տալիս է մի հատ մեծ ու պալաժիծելնի աուռա:Կոտրում եմ՝կյանքից հաճույք ստանալով ու գրեթե ամեն օր երազելով,կոտրում եմ մարդկային բարձր,հանգիստ,խաղաղ ու բարի հարաբերություններով:
Հ.Գ2-Համեստությունը պայքար է,խիղճ,կարեկցանք:
Комментариев нет:
Отправить комментарий