Անգամ ուշադրության կենտրոնում կլինեին աչքերիդ բիբերը.դու իրենց խորունկ մակերեսն ու ծանծաղ տարածությունը կմեծացնեիր անհավանական դեպքերի հաշվին:
Այնքա՜ն ահռելի է տգիտության աստիճանդ(ես անընդմեջ նշում եմ),որ գրվածքներիս անորակություն ու անլրջություն տալով`անցնում ես.կարդալուն չես տալիս:
Հիշու՞մ ես մեր թելի կծիկը,որն այնքան ձգված-երկարած-մաշված-զարմացած էր.էլ չկա,անդառնալի գնացել է ու երբեք չի էլ փափագելու վերադառնալ:
Էությունդ էականից "է"-ով զատելու համար մի անխոստում ու աննպատակ ժպիտն էլ է բավական:
Առավոտյան արթնացա`արդեն նպատակով ծածկված.պետք էր անհապաղ մաքուր օդ շնչել ու դասից ուշանալ(չէ՞ որ դա էլ էր նպատակ):Ու եթե չլիներ ծույլ ու խոստումնալից առավոտը,միգուցե ես հայոց լեզվի դասախոսի բացատրական դադարները չօգտագործեի մտքեր շաղախելու համար:Առավոտը խոստում տվեց լինել խոստումնալից`քո հանկարծակի հայտնվելով:Կանգառում կանգնած-մրսած-ձեռքերս սառած-արյունս չի խաղում(սառնությունս սրտից է)-մտքեր-մտքերի մե՜ծ պարկ`աղբաման նետվելու պոտենցիայով,ու դու,դու`հանկարծ:Իմ երթուղայինը ժամանեց.բարև՜,ինքն ա(մտքում էսքանը),ժպիտ,ո՞նց ես:
Հիմա՜ր,էսքան դադարից ու լռությունից հետո "ժպիտ ու ո՞նց ես".ի՜նչ ցինիկն ես բայց:Ես լավ,դու՞(ու պատասխանը հաստատ չեմ լսում):
Ու տէնց գնացին գնացողները,ու մնացողները մնացին իրենց կանգառում շշմած ու մրսած:Իսկ ես արդեն հասցրի տաքանալ ներսից.չմտածես`պատճառը դու էիր,կամ էլ`անգրագետ-նիկոտինե ժպիտդ.պատճառը երթուղայինն էր ու տաք նստատեղը:(խաբում եմ):
Երթուղային-դեմքեր-դեպքեր-անճակատագրական դեպքեր-անկյանք դեմքեր-ականջակալներ-միմիկա-Ассай.ես երանության չափ երջանիկ եմ էս պահին(հիմա,երևի):
Այնքա՜ն անմիջական ու հիմարն ես,որ արհամարհում ես մարդականց հավատը դեպի քեզ.նրանք քեզ հավատում են:Իսկ դու կցանկանայիր կաշառել մեկին,ով պատրաստ կլիներ գնելու սերդ.բայց չէիր վաճառում:Երկակի,եռակի,քառակի անգամ,ավա՜ղ,համոզած կլինեիր ինքդ քեզ,որ երջանիկ ես.բայց համոզված էիր..

Комментариев нет:
Отправить комментарий