вторник, 8 октября 2013 г.

իմ որբ,ընկեցիկ,անմակագիր,բայց Միքայել..՜

Նկատվեց իմ բացակայությունը,վերջապե՜ս,իսկ ես սպասում էի..
Հարգելի բացակայեցի.ինչպես դպրոցում,երբ հիվանդ են լինում,կամ`ոտք-ձեռք ջարդում,տասնհինգերորդ բարեկամին ողջ-ողջ թաղում:
Սիրում եմ ամեն ինչ,սովորության համաձայն,շաղկապել(էստեղ չեմ խոսի առհասարակ նրանից,թե ինչ եմ սիրում,կամ`չ.գիտեմ`անհետաքրքիր  ա):Իսկ հարգելի բացակայությունը էնքանով էր հարգելի,որ մուսան մի քանի օրով վեշերը հավաքել,իրան էլ դրել թևի տակ ու գրողի ծոցն էր գնացել գլխիցս,մտքերից..՜
Ու ես էլի տկար եմ.մինչև հիմա չեմ կարողանում քեզ օծել-պատել գոնե մի հատիկ անունով.էլի մնում ես օդերից կախված,որբ,ընկեցիկ,մեկն,ով հիվանդանոցում ծնվելիս կորցրել է ձեռքին կապված դեղնադարչնագույն կտորը.անունդ անմակագիր,դու`անգրագետ:
Էս գիշերը մահահոտ,ու ցերեկը հարթմնի,անընդհատ հուսադրում-կոտրում,հուսադրում-հուսադրում,կոտրում-հուսադրում,կոտրում-կոտրում.գիշերն անույշ է,գիշերն հեշտագին,հաշիշով օծուն,իսկ ու՞ր է հաշիշը..
Հաշիշի փոխարեն`գիշեր,գիշերվա փոխարեն`անսարք մեքենայիցդ արձակված անսլուխ ձայն:
Մի տեսակ հաճախականությունը քչացրել եմ պատուհաններին մոտ գալուդրանք սառն են,ես սարսափում եմ.քաղաքը մրսու՜մ է:Մարդիկ շարունակում են ապրել,շունչ-արտաշունչ,ստաբիլ,սթափ,կուշտ,իսկ ես`օդերով:Համաձայն կլինեմ առաջին իսկ պահանջարկի դեպքում առաջարկված վերնագրերը շնչել ու կշտանալ:Ով կմտածեր`մարդ էնքա՜ն ցնդի`մեքենայի սարքավորումներից ու արձակվող ձայներից մուսայի գալուստ դիմավորի.էրնե՜կ գժերին,որ գժվել պրծել են արդեն:Բա դու՞ չէիր,որ ասում էիր`պատրաստ ես հետս խելագարության,մինչև վերջին շունչ:Բա ու՞ր ես,երբ ուզում եմ ոտքից գլուխ ներքնաշորերս թրջել ու դուրս գալ պատշգամբ`մրսելու.էլի անպատասխանատու մնացիր գործերիդ առաջ:
Ժամանակս քեզ եմ տրամադրում,տրամադրվում եմ,որ տրամադրեմ ու մնում անտրամադիր:
Էսօր խոսք գնաց,որ դու գեղեցիկ ես,բարձրահասակ,ամրակազմ,սևուկ,դարչնագույն աչքերով,տարիքով մեծ,բայց կաղ.սու՛ս մնացեք,անունը չասեք հանկարծ..դու իմ Միքայելն ես,մեկը մյուս Միքայելներից,որ Միքայելը չես..իմ որբ,ընկեցիկ,անմակագիր Միքայել,բայց Միքայել:
..՜

Комментариев нет:

Отправить комментарий