Ու եթե ժամանակն իշխեր մեզ,մենք էնքա՜ն զորավոր կլինեինք.մեզ պարգևատրեց ազատությամբ ու անսահման լկտիությամբ,որ չարաշահենք էղած-չէղածն էլ.հիմա չտեսի նման ուզում ենք մենակ հետ բերել:Չկաս,չես հերիքում,ախր ո՞նց հերիքես,ինչով,երբ,եթե չկաս:
Ոչ մի պահ,կյանքից պտտված ու թափված ոչ մի վայրկյան մեղավոր չեղավ,որ դու հիմար էիր..բա որ հանկարծ,միամիտ ես նստեցի ու որոշեցի,որ պետք ա էսքանը հասկանամ,ոչ թե դես ու դեն անկապ,աննպատակ ու հիվանդ ժպտամ:
Մարդ հոգնում ա,էլ նեռվեր չկա,ուժերը հատվում են.ինքդ քեզ ռեֆրեշ ես անում,ընկնում քո երազանքների ձորից անդունդ,էս դեպքում`աղքատ իրականություն:
Ինչքանո՞վ են ինձ համար էս իրականությունը,դեպքերն ու դեմքերն աղքատ...
էնքանով,որ դրանք խորամանկ են:
Ինձ համար միշտ էլ խորամանկները աղքատ են եղել:
Մի բան լավ գիտեմ.պարապ մարդը խորամանկ ա,իսկ խորամանկը`աղքատ:
Հետևաբար եթե A=B, B=C, ուրեմն`A=C:
..իսկ եթե A-ն պատկանում է դատարկ բազմությանը՞
Իսկ եթե A-ն ուղղակի հեծանիվ ա,կամ`աթոռ,կամ ոտքը կոտրած ու ցավացող սեղան...
A-ն կաղ ու նիկոտինե,վատառողջ ու անսարք դու ես,որ մեկ-մեկ էլ կարաս C լինես.չէ՞ որ վաղուց ես փորձեր արել սեփական երեսդ կորցնել:
Հիմա ոնց որ լավացել ես,հը՞ն,էլ չես կաղում ու տէնց էլ դուր չես գալիս.էն ժամանակ,որ կաղում էիր,անարխիստի նման նայում ու հրճվում էի,որ դու անզոր ես,իսկ ես`զորավոր:
Չարն եմ,չէ՞,ու Աստված ոչ արած`ես հանկարծ իմացա մարդու թույլ տեղը...
B-ին ընդհանրապես բանի տեղ չդրինք.միջակ ա,մենք,հիշու՞մ ես,վաղուց ենք ատել միջակների:
..երբեմն ուզում եմ փակել աչքերս`քեզ որոնելու համար,հետո բացել ու որոնածս միանգամից կորցնել,որ զգամ հետաքրքիր գլխապտույտ,ամուր բռնել ձեռքդ ու թռչել,որ վախս հաղթահարելու փորձն առաջին իսկ վայրկյանից հաղթահարելի լինի:

Իսկ հիմա,երբ «հիմա»-ն կդառնա հետո,«հետո»-ն երեկ,ու «երեկ»-ն այսօր,ես կփոխեմ տարվա եղանակներն ու հանկարծ ինչ-որ տեղից,անկանխանխատեսելի կերպով ձյուն կտեղա(կգա):Մենք կսկսենք պարել լիքը՜ ու մեկ էլ`շատ.հանկարծ կմոռանանք`վալսը չորս քայլից են հաշվում,կամ ռումբան դանդաղ,հանդարտ,մեղմ պետք է պարել,«չա-չա»-ն`ռազ-դվա-չա-չա-
Կսկսենք կասկածել,որ մարդիկ ծնվում են,շնչում,մեկ-մեկ էլ`ապրում ու կքաշենք երկուսով վարկած,որ ծեփվել են կավից,ինչպես սև ու անտիկ ստատուԷտներ:
Շատ ենք սկսել մտածել,իսկ դա վատից էլ չար է,չարից էլ անորակ:
Իսկ ես էս մի շաբաթում ինչքա՜ն հասցրի ծնվել ու մեռնել ու հանկարծ,կամքի կամոք,վերակենդանանալ..
Կամքի կամո՞ք,խնդալու ա չէ՞,էս վերջերս բառերի հետ սկսել եմ նէնց թեթև ու նուրբ խաղալ:Բա քո հետ ո՜նց եմ սկսել խաղալ.մոտիկանում եմ,շնչում ես,շունչդ պահած ես,թաքուն շնչում ես,պտտվում եմ,հեռանում ես,կորում-գնում եմ..Ավե՜ ինձ:Ուզում ես թռիչք,վախենում ես բարձրությունից,ուզում ես սիրել,վախենում ես շոշափելի հպումից.մարդ չի էլ նկատում,թե ինչքա՜ն անկանխատեսելի կերպով կապված ա լինում էն ամենին,ինչից ցանկանում ա խուսափել ու ինչը ցանկանում ա կորցնել:
Սերդ էլ շարքային ուտելիքի նման անորակ ա,անօգուտ.ուտում ես,բայց չի մարսվում.զուտ չմեռնելու համար:
Արի մտածենք,որ շա՜տ մեծ,սպիտակ ու լվացքի փոշու անուշ հոտի մեջ թաթախված սավան ենք վերցրել,տուն գնել`նոր ու խոնավ փայտի հոտով,մի հատ մեծ,սև ռոյալ,չգիտես որտեղից,էկել էդ լիքը դատարկությունը գրավել-օկուպացրել ա,զավթել տարածքը,դրա մեջտեղում էլ մենք`արգենտինական տանգո ենք պարում.չնայած դու որտեղի՞ց տիրապետես պարելու արվեստին.կաղ ես,նիկոտինե ու անգրագետ:
Ամեն ինչ կտայի,լավ չափազանցրի,որ ասեցի ամեն ինչ,ամեն ինչի կեսը,մեկ քառորդ,լավ մեկ երրորդ,մի՜ քիչ,քիչ,ինչ եմ կռիվ տալիս թվերի հետ,ոչ մի բան էլ չէի տա,մոռացանք...Բայց ինչի՞ համար:Որ կողքովդ անցնելիս հայացքս չփախցնեմ էդ սև ու թարթիչալիքը աչքերից:
Հարված սիրուց,թե՞ սիրուց հարված-միքսերված.տուպոյ բառ ա,տուպոյ:Մի հատ ասեք սեր,հետո`սիրահարված.սաղ փչացնում,այլասերում,մի քիչ էլ գրագետ`ապականում ա:
-Դու սիրահարվա՞ծ ես:
-Օ՜հ,ոչ,իսկ դու՞:
-Ե՞ս,այո-այո,հարված եմ:
Երբեք շարժումը մի՛ շփոթեք գործողության հետ:
Ձեզնից որևէ մեկը երբևէ էդ հարցին սէնց պատասխան տվե՞լ ա`ես էդքան էլ չեմ աճել,որ հասկանամ ու ապրեմ էդ բառը:Չէ,իհարկե,աճել ենք բոլորս,էն ա որ պրոգրես չկա.մենակ ռեգրեսի հաշվին ենք շարժում սառույցը:Ասա տասնվեց տարեկան էրեխա ես,վեր ընգի տեղդ էլի,ի՞նչ ես ուզում անկոչ հյուրի պես մտնել բոլորի ներաշխարհանոց,խառնել,տակնուվրա անել,դուրս գալ.մեկ ա,իրանք չեն շնչելու սեր,իրանք հաշիշ օգտագործելու նման չեն զգալու ահռելի թռիչք-բարձրություն ու,միևնույն ժամանակ,անհատակ անդունդ.զոմբի են: