вторник, 6 августа 2013 г.

Ուզում եմ ջնջվել որոշ մարդկանց կյանքից,վերացապես մահանալ,որ զգամ իմ բացակայության արժեքը նրանց համար.բացակայել գրագետ`առանց հեռախոս անջատելու,կորչելու,բացակայելու: Բացակայել`առանց բացակայելու:

Ուզում եմ դրսի մաքուր օդն անհագ շնչեեել ու չկշտանալ:
Մի տեսակ հոգեկան խաղաղություն եմ զգում,երբ ինձ անկեղծ են ժպտում կամ անկեղծ են սիրում.ես էդ սիրելու-ժպտալու տեսակը զգում եմ:Ուզում եմ հենց էդ պահին իրանց ժպիտին լի՜քը ժպիտներով պատասխանել:Հետո միանգամից տխրել(թեկուզ սուտ),որ էլի ժպտան:
Մի՜ քիչ մտածեմ`էլ ինչ եմ ուզում...
Ուզում եմ քամու հետ միանգամից խառնվել`առանց նախազգուշացնելու կամ պատրաստվելու,ձեռքերս բա՜րձր վերհանել երկինք ու ձգվել-երկարել:
Ուզում եմ թրջվել ու դողալ,թեկուզ ժամանակավոր,կամ էլ`հիվանդանալու հետևանքներով հանդերձ.անձրև եմ ուզում:
Շաաա՜տ փոքր ժամանակ մեր տան անկյունում դրված դաշնամուրի ընկերն էի ուզում լինել,երբ նվագել չգիտեի,հետո շատ-շատ ժպտացի`իմանալով`ժպտացող մարդկանց երազանքներն իսպառ կատարվում են.ես ինքնուրույն հինգ տարեկանից նվագել սովորեցի:Հիմա նվագում եմ:
Ուզում եմ լիքը՜ երազել անկանգ,անսպառ,անծիր ու լիքը՜ ան-ով կապակցված ածականների չափ:
Ուզում եմ անգամ տխրելուս ընթացքում ժպտալ,որ մաման հանկարծ չնկատի.էդքան մեծ կամքի ուժ եմ ուզում:
Չեմ ուզում անառողջ մտքեր ու հիվանդ հոգի,որ անընդհատ կկրծի բանական մարդու ստեղծագործ մտքերը:
Չեմ ուզում ոչինչ չասող,սառը լռություն.հավատացեք`իմ սառնությունը կխանգարվի ուրիշինից:
Ուզում եմ դաշնամուրիս չափերը ժամանակավոր փոքրացնել,որ հետս տանելու մտադրությամբ կարողանամ վերցնել.իմ գժական-ցնդական երազանքները մենակ ես գիտեմ:
Ուզում եմ չհոգնել անգամ միապաղաղ կենցաղից կամ էլ`առօրյայից,ինչպես չեմ հոգնում օրական ութսունվեց անգամ նույն երգը լսելուց:
Ուզում եմ ջնջվել որոշ մարդկանց կյանքից,վերացապես մահանալ,որ զգամ իմ բացակայության արժեքը նրանց համար.բացակայել գրագետ`առանց հեռախոս անջատելու,կորչելու,բացակայելու:
Բացակայել`առանց բացակայելու.էդ եմ ուզում..

Комментариев нет:

Отправить комментарий