понедельник, 30 сентября 2013 г.

#Առավոտյան_ծածկված

Առավոտ ծեգին կարթնանայի ու կփնտրեի անելանելի մուտքեր,որոնց ելքը միայն մուտքի բանալին գիտեր,կամ`քո ձեռքերը`մուտքի բանալու գոռոզ տերերը:Ու դու չէիր փորձի մոտեցնել քեզ քամուն.քամին անխնա ու միամիտ կսառեցնեիր չոր ու կոպիտ ձեռքերդ:Հետո,անգամ,կփորձեիր երգել,թեկուզ նվաղ ձայնով,բայց երգել,որ թրթռային հնացած-ժանգոտած ձայնալարերդ:
Անգամ ուշադրության կենտրոնում կլինեին աչքերիդ բիբերը.դու իրենց խորունկ մակերեսն ու ծանծաղ տարածությունը կմեծացնեիր անհավանական դեպքերի հաշվին:
Այնքա՜ն ահռելի է տգիտության աստիճանդ(ես անընդմեջ նշում եմ),որ գրվածքներիս անորակություն ու անլրջություն տալով`անցնում ես.կարդալուն չես տալիս:
Հիշու՞մ ես մեր թելի կծիկը,որն այնքան ձգված-երկարած-մաշված-զարմացած էր.էլ չկա,անդառնալի գնացել է ու երբեք չի էլ փափագելու վերադառնալ:
Էությունդ էականից "է"-ով զատելու համար մի անխոստում ու աննպատակ ժպիտն էլ է բավական:
Առավոտյան արթնացա`արդեն նպատակով ծածկված.պետք էր անհապաղ մաքուր օդ շնչել ու դասից ուշանալ(չէ՞ որ դա էլ էր նպատակ):Ու եթե չլիներ ծույլ ու խոստումնալից առավոտը,միգուցե ես հայոց լեզվի դասախոսի բացատրական դադարները չօգտագործեի մտքեր շաղախելու համար:Առավոտը խոստում տվեց լինել խոստումնալից`քո հանկարծակի հայտնվելով:Կանգառում կանգնած-մրսած-ձեռքերս սառած-արյունս չի խաղում(սառնությունս սրտից է)-մտքեր-մտքերի մե՜ծ պարկ`աղբաման նետվելու պոտենցիայով,ու դու,դու`հանկարծ:Իմ երթուղայինը ժամանեց.բարև՜,ինքն ա(մտքում էսքանը),ժպիտ,ո՞նց ես:
Հիմա՜ր,էսքան դադարից ու լռությունից հետո "ժպիտ ու ո՞նց ես".ի՜նչ ցինիկն ես բայց:Ես լավ,դու՞(ու պատասխանը հաստատ չեմ լսում):
Ու տէնց գնացին գնացողները,ու մնացողները մնացին իրենց կանգառում շշմած ու մրսած:Իսկ ես արդեն հասցրի տաքանալ ներսից.չմտածես`պատճառը դու էիր,կամ էլ`անգրագետ-նիկոտինե ժպիտդ.պատճառը երթուղայինն էր ու տաք նստատեղը:(խաբում եմ):
Երթուղային-դեմքեր-դեպքեր-անճակատագրական դեպքեր-անկյանք դեմքեր-ականջակալներ-միմիկա-Ассай.ես երանության չափ երջանիկ եմ էս պահին(հիմա,երևի):
Այնքա՜ն անմիջական ու հիմարն ես,որ արհամարհում ես մարդականց հավատը դեպի քեզ.նրանք քեզ հավատում են:Իսկ դու կցանկանայիր կաշառել մեկին,ով պատրաստ կլիներ գնելու սերդ.բայց չէիր վաճառում:Երկակի,եռակի,քառակի անգամ,ավա՜ղ,համոզած կլինեիր ինքդ քեզ,որ երջանիկ ես.բայց համոզված էիր..

четверг, 26 сентября 2013 г.

՜ եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի



Եթե վերցնեմ փայտե փոքրիկ քանոն ու միլիմետրերով չափումներ կատարեմ,կասես,որ խելագարության աստիճան սկսել եմ գնահատել կյանքը.երազել մտքում,սիրել լրիվ,վստահել կյանքին,ժպտալ ամենուր(թեև ես ամեն ինչ,սովորության համաձայն,մի փոքր համեմունքով կիսատ-պռատացնում եմ):Ու ես չեմ շտապեցնի քեզ հիասթափեցնել,որովհետև իմ փայտե փոքրի քանոնի վրա նշված միլիմետրերի ու սանտիմետրերի կողքին մենք`երկուսով,կավելացնենք լիքը ժպիտներ`շաղկապված "ես"-ով ու "դու"-ով,բայց միայն այն ժամանակ,երբ քեզ գտնեմ ընդհանրապես ու վերագտնեմ ներսում:Ի լրումն այն բանի,որ քեզ պետք է վերագտնել ներսում,բայց ոչ փնտրել,ես միայն երկար մատներով կհավելեմ`երբ սկսեմ չփնտրել,անպայման կգտնվես:Անընդհատ մտածել եմ`ինչպիսի՜ կամային պինդ ու ուժեղ հատկանիշներով պետք է լինես,իմ`հետո հաստատ գտնված,բայց հիմա փնտրված պերսոն,որ ապրվեմ քեզնով,ապրվես կողքիս:Այնքան եմ քեզ  կրավորակերպ,կրավորակիր,կրավորական "վ"-երի կրող ծեփում,որ զարմանում եմ,երբեմն էլ կասկածում քո իրական գոյության վրա:
Գիտեմ`եթե խփես,կցավի,ջանաս`կստացվի,շնչես`կապրի,բայց քեզ չեմ ուզում գտնված համարել.ես ուզում եմ ինքդ փնտրվես:
Եթե քեզ համար ապրելը շնչելն է,ինձ համար`դադարել երազելը..
Ուզում եմ ոչինչ չփոխել ու չփոխվել երբևէ.ուզում եմ սիրես նիկոտինե,էնպիսին,ինչպիսին իրականությունն է թելադրում,մեկ էլ`ես`ինտեգրված անիրական պայմաններից:
Ինչու՞ ենք փախչում ճշմարտությունից,իսկական ճշմարտությունից,որը կուրացնում,փոշիացնում է ամեն տեսակի  հրաշք ու երազանք միանգամից:Եթե մի անգամ փորձենք փակել աչքեր(թեև դա մի անգամից էլ շատ է լինում մեզ`մարդկանցս մոտ),ապա կկարողանանք տանել երկար կամ կարճ գիծ հեռավորության ու ժամանակի սահմանագծում:
..մեր ազատ ու բաց միջանցքում այնքա՜ն քամի կխաղար,որքան նոյեմբեր ամսվա կեսին,կամ`հոկտեմբերի սկզբին..
..իսկ հիմա ժպտա,լիքը՜,որովհետև խոսք ես տվել:

четверг, 19 сентября 2013 г.

1+1+1=4

Դու սենյակում,ինքը`ներքևում-բակում:Դու պատշգամբում,լայն,սպիտակ վերնաշապիկ հագիդ,մազերդ ձիգ հավաքած,ինքը ներքևում ընկերներով նստած.դրսում լռություն,սենյակումդ`նույնպես.լսելի են միանվագ ու անսլուխ ճռռիկների ձայներ,մեկ էլ`ինքն ու իրա անսարք մեքենան:
-Ախր իրանց ձայներն են.հաստատ իրանք են:Էսքա՜ն ուշ,էսքա՜ն ուշացած.էդքան էլ առավոտից սպասեցի,տեսնես ու՞ր էին,էս որտեղի՞ց էսքանով միանգամից:Դուրս գամ պատշգամբ.էլ չեմ դիմանում.էս սենյակային լռությունն ավելի ա վկայում,որ իրանք են:
Գժվել կարելի ա,Ստելլա՛,սթափվի՛ր:Արդեն կլինի երկրորդ տարին`էդ մարդուն անընդհատ տեսնում ես,բայց անունն էլ չգիտես.ամեն անգամ տեսնելիս էն ո՜նց ես ժպտում,ոնց որ ցինիկ վիճակ լինի.մենակ ժպիտդ տեսնես...
Ի՞նչ ա,հիմա պատրաստվում ես ամբողջ գիշեր էս պատշգամբասենյակի միջանցքային հատվածում կքանստած անցկացնել,ինչ ա թե լսես ձայն,որը,հնարավոր ա և,իրանը չլինի.ախր ամեն ինչդ ա աննորմա՜լ է:
Միակ ուրախությունը,որ ամփոփված ա էս մռայլ ու սև գիշերում,էդ իրա ձայնն ա.էս որտեղից ժամանեց է..սպասի վերցնեմ գրիչ ու թուղթ,նոր դուրս գամ պատշգամբ:
-Տեսե՞լ ես`ոնց ա աչքերիս մեջ նայում,երբ կողքով անցնում եմ:Տեսե՞լ ես,գոնե,ինչ հետաքրքրությամբ ա անցնելիս ձեռքերիս նայում,երբ մատներով արագ-արագ հեռախոսիս ստեղներն եմ սեղմում:Ուղղակի ուզում եմ ինձ լսի,երբ լռում եմ,որովհետև երբեմն խոսքն անգամ լռության մեջ անզոր է..
Ոչ ոքդ ինձ չեք հասկանում,որովհետև ձեզ համար ընդամենը մի պերսոն եք կերտում,մի կավից շինված ադամորդու ու սկսում երկրպագե՜լ,երկրպագվել.գրազ կգամ իմ վերացական մտքերի վրա,որ մի գրամ էլ չգիտեք`սերն ինչ ա:Դուք ինձ չեք հասկանում,որովհետև երբեք սիրահարված չեք եղել էն ամենին,ինչ ամեն օր հնարավոր է և չտեսնել.ձերը մենակ նյութն ա,մատերիա:
Ես միշտ ձգտում եմ անհասանելիին.հավատացեք,էդ ավելի հետաքրքիր ա,կրկնակի մեծ հաճույք:Էս պարագայում ինքն էնքանով ա անհասանելի,որ անուն չկա,ու կարելի ա իրան կերտել,քանդակել,ինչպես ուզես.էդ ա կայֆը.ձեզ շիզոֆրենիայի հասցնող սերերից էդպես էլ գլուխ չեմ հանելու:
Իրանք հենց հիմա երեքով են:Մեկին գիտեմ.կոլոտ ա.իրանից խորշում եմ:Էն մյուսն էլ միշտ սպիտակի մեջ:Դէ,հավանաբար,երրորդն էլ`ինքը:
Ժամը 01:17.ինքը հազիվ իրա անսարք մեքենան շարժեց մեր բակից:Հիմա կկանգնի,կիսասիրահարված աչքերով մի հատ մեծ,ամբողջական պտույտ կտա մեքենայի շուրջը ու կրիայի նման,դանդաղ քայլերով տուն:Ես էլ սառած-փետացած հետ կգամ դեպի փափուկ ու մաքուր անկողին,կփաթաթվեմ ավելի քան տաք ծածկոցով ու կմիացնեմ իմ սիրելի ռադիոն.
-Եթերում է երևանյան գիշերներին պատշգամբում մրսած ծրագիրը`1+1+1=4:

вторник, 10 сентября 2013 г.



-Կուզե՞ս կախարդեմ քեզ,ու ամեն ինչ լավ կլինի:
-Էդ ո՞նց:
-Ես կկախարդեմ,ու ամեն ինչ լավ կլինի.կարողանում եմ:
-Հետաքրքի՜ր ա:
-Սիրտս ցավում ա:
-Ոչինչ:Եթե ցավում ա,նշանակում ա`հլը աշխատում ա:
-Մի բան ասեմ`կանե՞ս ինձ համար:
-Դու հլը ասա,կորոշենք:
-Արի մի օր,ուղղակի,առանց պատճառ,նստենք ինչ-որ թաց ու շա՜տ կանաչ կանաչի վրա,լիքը լացենք:
-Դու խելքդ թռցրել ես,թռցնում ես ու կթռցնես,որ սենց շարունակես.իմ խելառ սյուրռեալիստն ես:
-Ապրե՜ս,սպասում էի,հազիվ էլ էլի:Իսկ կլինի՞ ինձ լիքը ատես,որ քեզ սիրեմ:
-Նայի որ էլի խորացել ա:
-Դու էդպես էլ ողջ բանական կյանքում ինձ չես ճանաչելու,ես գիտեմ.կմնաս ինձ անծանոթ:
-Քեզ էդ վախեցնու՞մ ա,ուզում ես քեզ ճանաչե՞մ.ինչի՞ համար:
-Որ էլ չսիրես:
-Էս աղջիկը էսօր որոշել ա տակն ու վրա անի ուղեղիս ծալքերը,ինձ էլ էդ ծալքերի հետ միասին գցել ա թևի տակ:
-Հետո ուզում եմ,որ զգաս էս աշխարհում`ինչ ա ցավը ու չհռհռաս ամեն ասած խոսքից հետո.ցավի չափ ցավես:
-Դու չա՜րն ես:
-Ու ես էդ գիտեմ.կարիքը չկար:
-Ես քեզ սիրում եմ,որովհետև քեզ բոլորն են սիրում.դու կախարդ ես,սաղին կախարդում ես.կախարդի մեկը:
-Մեկ ա,ինձ սիրում ես:
-Ու էդ միշտ էլ տենց ա եղել:
-Հանձնվողի մեկը:
-Իսկ դու կախարդ:
-Ինձ հետ կժպտա՞ս,կբացատրես`ինչ ա ժպիտը.ես ուզում եմ ինձ ամեն ինչ բացատրես,որ հասցնեմ մեծանալ:
-Էդ ես չի,որ պետք ա բացատրեմ.դու ամեն օր,24 ժամ հատկացված ժամանակահատվածում ժպտում ես.վեչնը էն թշիդ փոսիկները կան ու կան:
-Ես ժպտում եմ,բայց չեմ ժպտում,ոնց որ խոսում եմ,բայց չեմ շփվում:
-Դե դու՜,քո մտքերը,էգոիստի նման միշտ իրար հետ:Մենակ ես,խուսափում ես մարդկանց դարդերից,չես ուզում բացարձակապես ոչ ոքի լսել:
-Ինչի՞ ես ինձ սիրում,որ ճշմարտությունը սվաղե՞ս դեմքիս:
-Չէ,որ քեզ նյարդայնացնեմ ու ուրախանամ:
-Բայց ես լսում եմ չէ՞ քո դարդերը.դու տրտնջում ես,բողոքում ես.մի՛ նվնվա:
-Վայրենիի մեկն ես:
-Չասես էլ:
-Ինչի՞:
-Որովհետև դու ինձ էլ չես ճանաչում.հանում ենք հեղինակային "վայրենիդ":
-Դու ընդամենը 16 տարեկան ես,էլ չեմ թողնում`էսքան բան հասկանաս ու մտածես:
-Հիմարի մեկը:
-Իսկ դու կախա՜րդ:
-Արի մտքերս զակատ անենք-փակենք.ես լինեմ անուղեղ,դու`քննադատ,ապրենք մեզնից գոհ,առողջ,երջանիկ ու ՀԻՄԱՐ:
-Հենց վերջացնես,ձեն հանի:
-Ես լուրջ եմ խոսում:
-Աչքե՜րը:
-Հիմարի մեկը:
-Իսկ դու կախարդ:

четверг, 5 сентября 2013 г.

Գլխապտույտ..

Մի պահ մտածում ես,որ աչքերդ փակել անզոր ես,կամ էլ`զորավոր,ուղղակի չես ուզում.միգուցե ցանկություն չկա,ինչպես չես հավատում հրաշքների,բայց մոր արգանդում երեխայի մնալն արդեն իսկ հրաշք ես համարում:Հիշում եմ`խոստացել էիր ամեն օր երիցուկներ նվիրել ու ինձ երիցուկահոտ սիրել,որ սկսեմ մեծանալ վերջապես,ես էլ խոստացել էի միշտ ժպտալ,ինչ էլ որ լիներ,որովհետև ես ամենաթույլ ուժեղն էի:
Որքան էլ տարօրինակ թվար,գրելիս,չգիտես ինչու,էլի կցեցի իմ կողմից արդեն ատելության արժանանալուն հասցված "ամենա"-ն,որն ուղղակի օգտագործվեց ուղղակի`միայն թույլին կցելու համար:
Մինչև հիմա ես էլ եմ քեզ փնտրում,որովհետև ոչ ես,այլ մարմնիցս մի հատված,որը թող կոչվի ականջներ,կարոտել է քո ո՛չ պարբերաբար և ոչ անվերջ կրկնվող "վայրենի"-ներին.աշխարհում չսիրեցի օտարանալ:
Ես պերճանքներով երբեք չհռետորացրի պարզից էլ պարզ մտքերը,որոնք ես շատ հեշտությամբ թողեցի,որ խլեն ու ագահաբար դարձնեն իրենցը.ես տվեցի,ստացա,հետո տվեցի ու չստացա:Շարունակեցի ժպտալ,որովհետև ես ավելի քան ուժեղ էի.էդ դու էիր ինձ սովորացրել:
Ի զարմանս ինձ(զզվեցի,մինչև էս վերաբերականը գրեցի)`ինձ համար ստեղծվել էին բավարար պայմաններ`գիշերն արթուն ու հիմարացած անցկացնելու համար(հիմարացածը ես համարում էի ամեն մի միտք,որ ծնվում էր,երբ աչքերս էի փակում.աչքեր փակել էդպես էլ չսիրեցի.տողերի անկանգ վազքն ինձ տհաճ գլխապտույտ էր հիշեցնում):
Պայմանը բավարար իմ պատշգամբն էր`անմիջապես սենյակին կից:Սառը ջրով ջրոտում էի երկար գիշերային վերնաշապիկս ու բոբիկ ոտքերով դուրս գալիս պատշգամբ,ինձ պատկերացնում դրսում ու փշաքաղվում.հիմա էլ զզվեցի,մի՜ քիչ սիրտս խառնեց:
Որ գնամ գիշերվա կեսին մամային իրա անուշ քնից հանեմ ու ասեմ`վատ եմ,սիրտս խառնում ա,էս աննորմալ մտքերն են պատճառը,սրա դեղը մենակ աչքերը փակելը չի,քեզ անջատելն ա,կասի`գնա քնի,բալա,մեղք ես.մի օր գժվելու ես հաստատ:
Իսկ ես գիտեի,որ էլի մենակ եմ մնալու,ու բոլոր "եթե"-ներն էլ գիտեի`քո կողմից առաջադրված:Նույնն ա,ոնց ինձ հարցնես`սուրճը շաքարով,թե`առանց.ես շաքարովն եմ նախընտրում,բայց առանց շաքարն ինձ ավելի ա օգնելու..