Էլի չքնեցի ու լուսացրի՝առանց մի վայրկյան աչք թարթելու.պատճառներն ինքս անընդհատ որոնելով՝չէի կարողանում քնել.սրտի ծակոց,անմիտ քայլերի վերանայում,լիքը՜ խմելու անհագ ծարավ,ծխախոտ,սեր..
Սեր՝սիգարետի ու քո նկատմամբ..
Ինձ շատ-շատ էր տրված Աստծուց գժվելու աստիճան ստեղծագործել.չէ՞ որ ընդամենը 16 տարեկան էի.պետք էր դեռ իմ հասակակիցների հետ լկստվեի դրսում,տղաներ հավանեի ու անգիտակից սիրահարվեի,բայց,գրողը՜ տանի,էդ ամենը
խաթարվում ա միանգամից,երբ քեզ 5 տարեկանից դպրոց են ուղարկում,ու դու սկսում ես մեծանալ.շփումդ 18-19-20-անոց մեծ ա:
Հետո հասկանում ես,որ սիրահարվելու կարիք կա.դրա պետքն ունես,պետք ա մեկով ապրես ի վերջո,էգոի՜ստ:
Ու իմ բոլոր կապտասպիտակ արշալույսներն ուղղակի-անուղղակի կապված են լինելու էս նկարին,որը ես ագահաբար չեմ տեղադրի.պետք չէ լուսաբանել արդեն լուսաբանված մտքերը:
Սիրում եմ գնալ հոսանքին հակառակ.եթե գիտակցված ու աքսիոմի նման պնդված լինի՝քեզ սիրել պետք չէ,որովհետև դու վատից էլ վատն ես,չարից էլ չարը,տգետից էլ տգետ,էլի քեզ սիրելու ձիրք ձեռք կբերեմ ու խելագարվելու աստիճան կփորձեմ ինձ համոզել,որ սիրում եմ:
Ժամը 04:51.ես քնած չեմ.սոված եմ:Դու ճանճի քո տիտղոսից ամենևին էլ ազատվելու մտադրություն չունես.էլի ուղեղումս անվերջ բզզում ես,իսկ ես սովա՜ծ եմ..
Ինձ ուտելիք բեր,կամ մեջքիդ դիր մի գլանակ սիգարետ,մի՜ քիչ անձրև,մի փոքր էլ քամի ու արիր-նստիր չոր ապակուս.թացացրու՜:
Ես խելագար չեմ.իմ էս տեսակին մի մեծ բանակ ա հարմարվել,դու էդ լավ գիտես հո:
Բայց մարդիկ էլ կան,ովքեր ուղղակիորեն աչք են փակում հաջողություններիս վրա.
"նախանձ
" բառը շատ ա իրանց ճիճու,փոքրամարմին տեսակիների համար:Բայց ամեն օր,արդեն իդիոադապտացիայի սկզբունքներով հակված՝իրանք քրքրում են ինձ,էջերս,գրվածքներս.սպասի տեսնենք էս Ստելլան կարո՞ղ ա միամիտ ընկեր ունի:Անընդհատ տալիս են անունդ ու հարցնում՝հը՞ն,Ստել,չե՞ս խոսում,կռվե՞լ եք,նորությու՞ն չկա:Ես էլ պատասխանում եմ՝ո՞վ,ե՞րբ,ո՞նց,ինչի՞...մեռե՜լ ա.քեզ ժամանակավոր թաղում եմ,կներես:
Բա բու՜յրդ..էդ միակ բանն ա,որի համար կուզենամ ժամանակը մի քանի օրերով հետ տալ:Անգամ բույրդ ա տեսակիդ նման իսկական.գրողը քեզ տանի՜ քո բույրի հետ միասին իսկականից:
Սիրուն,նուրբ,դասական,բայց,միևնույն ժամանակ,սուր օծանելիք՝թաթախված համով նիկոտինով.սիգարետաօծանելիքախառը՜ հոտ:Էդ մի հատ ՄԵԾ մանրուք ա,որի համար,երևի,դու շատ ես մտածել՝<<Հիմա վրայիցս սիգարետի հոտ կառնի,ու սիրտը կխառնի>>.ուշադիր,պարզ,հասարակ,ՀԱՄԵՍՏ,ամաչկոտ..
Հիշեցի էլի նամակդ,որը պատճառ դարձավ՝քեզ վիրավորելու:
-Գնում էիր հերթական հայոց լեզվիդ պարապմունքին,կողքովդ մեքենայով շրջում էի,բայց ամաչեցի դուրս գամ,քո հետ խոսամ:
-Ճիշտ էլ արել ես,որ ամաչել ես.դրա կարիքը չկա՜:
-Դու ինձնից զզվում ես.հա դե,ճիշտ ա,քո նման գրագետ աղջիկը ինչի՞ պետք ա իմ նման անգրագետի նամակին պատասխանի.այոոո,իհարկեե,ահավասիիի՜կ:
Ու ես 10 րոպե հռհռում էի՝որտեղից գիտես էդ բառերը,տիպությու՜ն:
Ինձ կտրում էիր գրքերից ու տանում քո անգրագետ ու նիկոտինե աշխարհ..05:16: