пятница, 2 августа 2013 г.

Երբ կոտրվեցին երազանքներս,սկսեցի երազել

Երևի բոլորիս հետ էլ պատահել է,երբ մի բան վերջանում է,հեռանում,փշրվում,կոտրվում,նոր ենք հասկանում ու փորձում հետ դարձնել-վերադարձնել՝գրեթե ամեն վայրկյան տենչալով մեր կորցրածին ու անվերջ փափագելով:Օրինակ՝երբ վերջանում է մեր սիրելի կոնֆետը,կամ՝համեղ ապուրը,մենք զարմանալով ինքներս մեզ հարցնում ենք՝վերջացա՞վ,ախր ես այնքան էի ուզում.մինչդեռ սեղանին դրված՝մենք չենք էլ նկատում դրանց:
Ինչպես միշտ,ես չեմ կարողանում իմ կաղապարներից դուրս գալ ու լինել լակոնիկ,բայց իմ երկարաշունչ նախադասություններն էլ,հավատացած եմ,ձեր սրտից են,տեղին ու պատշաճ:
Երազանքս էլ շարքային կոնֆետի նման վերջացավ,ու ես սկսեցի էլ ավելի ուժեղ ու թախանձագին երազել,ցնդածի նման:
Օրն ուրբաթ,օգոստոսի 2,ժամը՝03:42,ականջակալներն ականջիս,հեռախոսով ու երազանքներ...
Եթե հենց հիմա գայիր,առաջարկեիր իջնել դուրս,բոբիկ շրջել մեր սիրած այգով ու մրսել,հավատա՝կգայի,թեև շա՜տ քաղցած եմ,ու անգամ ստամոքս լցնելու հավես չկա:Եթե ինձ առաջարկեիր,գիշերվա որ ժամին էլ լինի,Aznavօur -She,ես կնվագեի,ու մենք կփշաքաղվեինք:
Իսկ ես սիրում եմ ամեն տեսակի հեղափոխություն՝ցանկացած ժամանակի,եղանակի ու տարիքի:
Ականջակալներումս-Loc-Dog-"как всегда"-ն.պետք ա խոստովանեմ,հա,ինձ "ռուսական ռափ"-ը կերել ա,հա ի՞նչ անենք,դու էլ սաղ օրը ռաբիզով ես յոլա գնում:
04:24,ես հլը քնած չեմ,հիմա էլ պատուհանից եմ նայում.շոգ ա...
Հաա՜,որտե՞ղ կանգ առանք,ճիշտ ա,հիշեցի.ես սիրում եմ հեղափոխվել ու հեղափոխել:Քեզ ոտքից գլուխ կփոխեի,կջարդեի 206 ոսկորներդ ու նորից կմիացնեի,քեզ կհավաքեի իմ ուզած պերսոնով,բայց էլի կավից ծեփված,որ հանկարծ չտարբերվես:
Կարող ա էլի ձանձրացնում եմ,բայց խոստովանի,որ ինձ լսելն ավելի քան հաճելի ա(էս անհամեստության համար մի հատ ինքնատփոց):Հետո էլ ասեմ՝քեզ շատ-շատ եմ կարոտում,իմ անիրակա՜ն,անվերջանալի մուսա:Էնքան շնորհակալ եմ,որ կերպարդ ձեռքս բաց չի թողնում.մտքերն ուղեղումս շատ-շատ են,լիքը լցված,ուղղակի հավաքագրել ա պետք.դրա համար եմ քեզ սիրում...
Էլի ցրված եմ,թափթփված եմ գրում,գրելաոճս ո՛չ կոկիկ ա,ո՛չ հավաք,ո՛չ կոռեկտ ու ոչ էլ հավասար.դու ինձ սենց կիսախառը-թափթփված ես սիրում:Ես էնքան ուժեղ աղջիկ եմ.էն պարտություն,բան,ինձ համար չեն.իմ տեսակը չի հանձնվում:
Ուղղակի երազանքներս ժամանակավոր կոտրվել են,որ ես ավելի ուժեղ երազեմ,ցնդածի նման,վերջակետ

2 комментария:

  1. Դուրս եկավ: Մի տեսակ խառն էր, տարբեր ու տարօրինակ :)))

    ОтветитьУдалить
  2. Վաաաաաա՜յ,էն ով ա քոմենթեեեե՜լ.մերսի,խենթություն:

    ОтветитьУдалить